Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կաթնամթերքի արտադրության շուկան պետության աջակցության կարիքն ունի-Արցախ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

09:48 , 26 Ապրիլ 2019

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը գյուղատնտեսության նախարարությունում կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների և ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:

Գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը մանրամասն ներկայացրել է հանրապետությունում արտադրվող կաթի ծավալների, դրանց նկատմամբ վերահսկողական մեխանիզմների, ինչպես նաև մթերման և սպառման վերաբերյալ համապարփակ տեղեկություններ: Նախարարի խոսքով՝ օրակարգային հիմնական խնդիրը շարունակում է մնալ իրացման հարցը, որի կարգավորումը պահանջում է նաև օրենսդրական և ենթաօրենսդրական լուծումներ:

«Անասնապահության զարգացումը և դրանից բխող կաթի արտադրության և վերամշակման ճյուղը զարգացման մեծ հեռանկարներ ունի մեր հանրապետությունում, որը պետական լուրջ աջակցություն է պահանջում: Այդ իսկ պատճառով կցանկանայի լսել ոլորտում առկա խնդիրների լուծման վերաբերյալ ձեր առաջարկները, որոնք կառավարության կողմից առավել մեծ ուշադրություն են պահանջում», – արտադրողներին ասել է Գ.Մարտիրոսյանը:

Խորհրդակցությանը ոլորտում իրականացվող վերահսկողական գործառույթների վերաբերյալ զեկույցում գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանը նշել է, որ կաթի արտադրման և մթերման շուկան մշտապես ենթարկվում է մանրէաբանական և փորձագիտական լաբորատոր ստուգումների, որից հետո միայն թույլատրվում են դրանց իրացումն ու վաճառքը:

1

Պետական նախարարն առանձնացրել է այն հիմնական ուղղությունները, որոնց ուղղությամբ պետք է աշխատանք կատարեն շահագրգիռ բոլոր սուբյեկտները: Դրանք կապված են կաթի ինքնարժեքի նվազեցման քաղաքականության հետ, որը անմիջականորեն անդրադառնալու է վերամշակող ընկերությունների արտադրանքի վրա, ինչպես նաև որակի և սպառողական շուկայի վաճառքի նկատմամբ վերահսկողության խիստ բարձրացման հետ:

Խորհրդակցության ավարտին պետական նախարարը գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարել է կազմել գործողությունների պլան, որտեղ ամփոփված կլինեն հանդիպման ընթացքում արծարծված բոլոր խնդիրներն ու առաջարկները: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»- ի տնօրեն Տիգրան Ծատրյանը:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: