Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կաթնամթերքի արտադրության ծավալները կրճատվել են

Վերադարձ լուրերի բաժին

11:05 , 03 Սեպտեմբեր 2017

Հայաստանում կաթնամթերքի արտադրության ծավալները այս տարվա առաջին 7 ամիսներին նվազել են՝ գրեթե բոլոր ապրանքատեսակների գծով։ Այս մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։

Այսպես, պանրի արտադրությունը նախորդ հունվար-հուլիսի համեմատ նվազել է 16.3%-ով և 2017 թվականի հունվար-հուլիսին կազմել 11 014.4 տոննա։

Մածունի արտադրությունը կրճատվել է 1.6%-ով, թթվասերինը՝ 20.1%-ով, կաթնաշոռինը՝ 8.2%-ով։

Կաթի արտադրության ծավալը գրեթե չի փոխվել. 2017 թվականի հունվար-հուլիսին հանրապետությունում արտադրվել է 318.8 մլն լիտր կաթ՝ ներառյալ գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրվածը (բացառությամբ ներքին սպառումը)։

Միայն պաղպաղակի արտադրությունն է 5.9%-անոց աճ գրանցել։ Այս տարվա հունվար-հուլիսին հանրապետությունում արտադրվել է 7382.9 հազար լիտր պաղպաղակ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6972.6 հազար լիտրի դիմաց։

KATNAMERQ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կհաջողվի՞ արդյոք Կարեն Կարապետյանի կառավարությանը՝ մեծացնել հետաքրքրությունը լիզինգի նկատմամբ

Ֆինանսական վարձակալության՝ լիզինգի ծավալները վերջին 1.5 տարվա ընթացքում նվազել են

Բանկային ոլորտի կապիտալիզացիան հուլիսին նվազել է (գծապատկերներ)

Հայաստանում գործող 17 բանկերի հաշվեկշռային ընդհանուր կապիտալը 2017 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 653.7 մլրդ դրամ։

10 գծապատկեր՝ հայկական ֆեյսբուքի մասին

Հատուկ շեշտենք, որ այս ամենը, բնականաբար, խիստ սուբյեկտիվ է և հումորային։ Այնպես որ, պարզապես եկեք զվարճանանք։