Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կազդե՞ն արդյոք պատերազմական գործողությունները ՀՀ տնտեսական աճի վրա. ՀԲ պարզաբանումը

Վերադարձ լուրերի բաժին

12:43 , 28 Ապրիլ 2016

Համաշխարհային բանկը դեռևս գնահատականներ չունի, թե ղարաբաղաադրբեջանական շփման գծում վերջին իրադարձություններն ինչպես կազդեն ՀՀ տնտեսության վրա։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին։

Հիշեցնենք, որ վերջին զեկույցի համաձայն՝ ՀԲ-ն Հայաստանի համար 2016-ին կանխատեսում է 1.9% ՀՆԱ իրական աճ։ Լ. Բեյլին նշեց, որ ինչպես փորձը ցույց է տալիս, զինված հակամարտությունների սրման հետևանքով թուլանում է վստահությունը, ինչը բացասաբար է ազդում օտարերկրյա ուղղակի ներդրումների վրա։ Այս պահին ՀԲ-ն տվյալ հարցով մոնիթորինգ է իրականացնում, սակայն ըստ Լ.Բեյլիի, դեռ չեն պատրաստվում վերանայել Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը։

ՀԲ երևանյան գրասենյակի տնօրենը նաև տեղեկացրեց, որ ՀԲ-ն Հայաստանում իրականացվող ծրագրային որևէ գործունեություն չի դադարեցնելու։

Ըստ նրա, 2016-ի առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսությունը ավելի մեծ դինամիզմ է դրսևորել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Սակայն քանի որ առաջին եռամսյակը, որպես կանոն, ավելի մեծ չափով է կրում սեզոնայնության ազդեցությունը, դժվար է հստակ ասել, որ նույն տեմպը կշարունակվի նաև հաջորդ եռամսյակներում։

Կարդացեք նաև՝ Հայաստան՝ 1.9% աճ, Ադրբեջան`1.9 անկում. ՀԲ կանխատեսումները (ինֆոգրաֆիկա)

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գեյթսը` չիպավորման ու կորոնավիրուսի պատվաստանյութերի մասին

«Ես երբեք չեմ զբաղվել այնպիսի գործունեությամբ, ինչպիսին միկրոչիպերի արտադրությունն է։ Այդ հայտարարություններն անգամ հերքելն է բարդ, քանի որ դրանք միաժամանակ և՛ հիմարություն են, և՛ տարօրինակ»,- ասել է Բիլլ Գեյթսը։

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Բյուջետային առումով 2019 թվականը պատմական տարի էր Հայաստանի համար»,- Փաշինյան

Կառավարությանը հաջողվել է ի սկզբանե նախատեսվածից 104 մլրդ դրամ ավելի հարկային եկամուտներ գեներացնել:

Գործարարներն ընդդեմ կորոնավիրուսի

Լավագույն մասնագետներն անվճար խորհրդատվություն են տալիս գործարարներին: