Invalid username or password
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Հարկադիր կատարման ծառայությունում:
Ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության փոխգնդապետ Արկադի Բաբոյանը նշանակվել է Շիրակի մարզային բաժնիպետի տեղակալի պաշտոնին: Մեկ այլ հրամանով Շիրակի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Էդուարդ Կարախանյանը նշանակվել է Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունքի պետի պաշտոնին:
Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Արտակ Հանեսյանը նշանակվել է Լոռու մարզային բաժնի պետի տեղակալի պաշտոնին, իսկ Լոռու մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Արմեն Արոյանը նշանակվել է Լոռու մարզային բաժնի Ստեփանավան-Տաշիր տարածաշրջանի բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար:
Ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Տիգրան Հակոբյանը նշանակվել է Աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:
Դիտումներ 1190
Վարչապետը ծանոթացել է ԱՍՀՆ ծրագրերի ընթացքին:
Այս պահի դրությամբ շահութահարկի հաշվարկ ներկայացրել է միայն մեկ հարկ վճարող:
Հիմադրամի` մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները դադարեցվել են: