Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ծրագրերի ծախսային թերակատարումները պետք է հասցնենք նվազագույնի և ազատված ֆինանսներն ուղղենք այլ նախագծերի իրականացմանը

Վերադարձ լուրերի բաժին

18:38 , 08 Ապրիլ 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են զբոսաշրջության և թափոնների կառավարման ոլորտներում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը:

Gov_T016213

Զբոսաշրջության զարգացման և ենթակառուցվածքների ծրագրով, որի վարկային միջոցները կազմում են 55 մլն դոլար, 2016 թվականից մինչ օրս ծախսվել է 6 մլն դոլար: Նախատեսվում է, որ 2020 թվականին ծրագրի շրջանակում կներդրվի ևս 4 մլրդ դրամին համարժեք եվրո: Ծրագրով՝ Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի, Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում իրականացվում են զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման՝ տուրիզմի գոտիների, ճանապարհների վերանորոգման, զբոսաշրջային պատմական միջավայրի վերականագնման աշխատանքներ:

Gov_T016217

Այնուհետև անդրադարձ է կատարվել Գյումրիում և Ջերմուկում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հնարավորություններին, որոնց նախագծային աշխատանքներն արդեն պատրաստ են: Դրանք նախատեսվում է կյանքի կոչել, այդ թվում՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում: Ներկայացվել է նաև «Համայնքների ենթակառուցվածքների զարգացման» վարկային ծրագրի ընթացքը:

Gov_Tigran_Khachatryan_Mher_Grigoryan_T016166

Հաջորդ խորհրդակցության ընթացքում պատասխանատուները վարչապետին զեկուցել են Կոշտ թափոնների կառավարման վարկային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքը: Նշվել է, որ դրա շրջանակում նախատեսվում է Երևանում՝ Նուբարաշենի գործող աղբավայրի հարևանությամբ, կառուցել նոր աղբավայր և կոնսերվացնել մայրաքաղաքի 2 չգործող աղբավայր: Ընթացքի մեջ է նոր աղբավայրի կառուցման մրցույթների կազմակերպման գործընթացը: Քննարկվել են նաև նույն ծրագրի շրջանակում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում աղբավայրերի կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Nikol_Pashinyan_47I3315

Վարչապետը նկատել է, որ Հայաստանում մինչ այժմ եղել է կապիտալ ծախսերի թերակատարման քրոնիկ պրակտիկա: «Հատկապես այս տարի դա անթույլատրելի է: Մենք պետք է ճշգրիտ կանխատեսենք ծախսերի հատվածը, որպեսզի այն միջոցները, որոնք հնարավոր չեն լինելու ծախսել, ուղղենք այլ ծրագրերի իրականացմանը»,- ասել է վարչապետը: Նա կարևոր է համարել ծրագրերի իրականացումը հատկապես սոցիալական խնդիրների լուծման առումով: «Մենք պետք է ծրագրերի թերակատումները հասցնենք նվազագույնի: Այստեղ ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական կարևոր բաղադրիչ կա»,- նշել է կառավարության ղեկավարը:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: