Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ծրագրավորող Վահան Մարտիրոսյանը մշակել է կոշիկը վիրտուալ փորձելու եզակի տեխնոլոգիա (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Success story

15:24 , 17 Մայիս 2017

Ռուսական 1С ընկերությունը ավելի քան 250 հազար եվրոյի ներդրում է կատարել ծրագրավորող Վահան Մարտիրոսյանի նախագծում, որը ներկայացրել է կոշիկը վիրտուալ կերպով փորձելու եզակի տեխնոլոգիա:

Ռուսաստանցի ծրագրավորողը ստեղծել է 3D-սքաներ և բջջային հավելված, որը թույլ կտա գնորդին կոշիկ ընտրել 1-2 րոպեում, իսկ արտադրողներին՝ ավելացնել վաճառքը համացանցում, հայտնում է Inc.Russia պարբերականը:

Սթարթափը թեսթավորում է տեխնոլոգիան ու պատրաստվում է ներդրումների նոր փուլի: Դրանց ներգրավման նպատակով անգամ ընկերություն է գրանցվել Իռլանդիայում, թեև գրեթե ողջ թիմն աշխատում է Ռուսաստանում: Վահանը ցանկանում է աշխատել Enterprise Ireland ներդրումային հիմնադրամի հետ:

Կոշիկի վիրտուալ փորձարկման սխեման հետևյալն է՝ մարդը բոբիկ ոտքերով կանգնում է հատուկ 3D-սքաներ վրա (որը կտեղադրվի խանութներում), ինչից հետո մի րոպեում բջջային հավելվածը ցույց կտա անհրաժեշտ չափի բոլոր մոդելների ցանկը, որն առկա է խանութում:

shoe1

3D սկաներ TryFit

Իդեալական կոշիկ

«Բոլորի հետ պատահել է, երբ փորձել եք խանութում կոշիկը և այն հարմար է եղել: Սկսում եք կրել և հասկանում եք, որ այն անհարմար է, իսկ խանութ այլևս չեք կարող վերադարձնել: Համացանցում կոշիկի ընտրության միակ միջոցը չափն է, բայց չէ՞ որ բոլորի ստնաթաթերը տարբեր են»,- ասում է ծրագրավորողը՝ հավելելով, թե մի քանի նման անհաջող փորձ ունեցել է:

TryFit-ը մտադիր է լուծել այդ խնդիրը: Ստեղծման հիմքում 3D-մոդելների ստեղծումն է՝ թե՛ կոշիկի, թե՛ ոտնաթաթի:
«Խանութ գնալով մարդը միջինը փորձում է 7 զույգ կոշիկ և դրա վրա կես ժամ է վատնում: Մեր տեխնոլոգիայի օգնությամբ գնորդը կարող է իդեալական կերպով ոտքին նստող կոշիկ ընտրել 1 րոպեում: Ընդ որում՝ գնորդը մի քանի հազար զույգ կոշիկ «կփորձի» մի քանի վայրկյանում»,- ասում է Վահանը:

Վահան Մարտիրոսյանի խոսքով՝ համակարգը կգնահատի նաև, թե որքան հարմարավետ կարող է յուրաքանչյուր մոդելը լինել տվյալ մարդու համար:
Մարտիրոսյանը սկսել է աշխատանքը TryFit կոչվող նախագծի վրա 2015 թվականին, իսկ 2016-ին Մայքլ Ուոլդմանի հետ միասին հիմնել է TryFit Technologies ընկերությունը, որը սկսել է իր գործունեությունը Իռլանդիայում:

shoe2

Ոտնաթաթի եռաչափ մոդելը հավելվածում

Սթարթափի մեջ դրա հիմնադրումից ի վեր ներդրվել է ավելի քան 700 հազար եվրո: Հիմնադիրների անձնական միջոցներից ներդրումների նախնական գումարը կազմել է 50 հազար եվրո: Ընկերությունը արդեն թեսթավորել է տեխնոլոգիան կոշիկի հայտնի խանութների, այդ թվում՝ Adidas-ի հետ:

Մարտիրոսյանի խոսքով՝ բոլոր գումարները ներկայումս ծախսվում են թեսթավորման ու շուկայի հետազոտության վրա: Նա նշում է, որ համակարգը դեռևս կատարյալ չէ:
Մարտիրոսյանը մի քանի մասնագիտություն ունի՝ ծրագրավորում է սովորել Տագանռոգում, ապա մագիստրոսի աստիճան ստացել Իռլանդիայում՝ Կորկի ազգային համալսարանում:

Առաջին սթարթափը նա ստեղծել է 2001թ. Իռլանդիայում կրթություն ստանալուց հետո: Դա Trailblazer որոնողական համակարգն է, որը նախատեսված է Իռլանդիայում, նաև Շոտլանդիայում և Ուելսում հոսթելների, սենյակների և գիշերակացների այլ տարբերակների որոնման համար: Մի քանի տարի անց ծառայությունը ներառում էր ավելի քան 2.5 հազար օբյեկտ և դարձավ շահութաբեր:

shoe3

Այնուհետև Մարտիրոսյանը զարգացրել է ամերիկա-բելառուսական EPAM Systems ընկերության բիզնեսը, համագործակցել է BlackBerry-ի հետ և վերահսկել վենչուրային ներդրումները Մոսկվայի Ինովացիոն լաբորատորիայում:

2012թ. նա հիմնել է Dressformer-ը՝ տեխնոլոգիա օնլայն խանութների համար, որը թույլ է տալիս հաճախորդին փորձել հագուստը եռաչափ ավատարի վրա, ինչպես Sims խաղում:
Dressformer-ի մշակման վրա ծախսելով ներդրողների 3.5 մլն դոլարը և 3 տարի, Վահանը 2015-ին հեռացավ սթարթափի կառավարումից, թեև մնաց բաժնետերերի կազմում (իր մասնաբաժինը նա չի հրապարակում):

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բիզնեսի աճի գործիքներ՝ հայաստանյան 13 հաջողակ գործարարների կողմից (լուսանկարներ)

«Մարքեթինգի ու բիզնես թրենդերը Հայաստանում» կոնֆերանսին ելույթ ունեցան բիզնեսում հաջողության հասած 13 գործարարներ

«Ամեն ինչի հիմքում պետք է դնել մարդուն, ոչ թե գինը». Արթուր Ջանիբեկյանի հաջողության բանաձևը. 168.am

Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը վարպետության դաս է անցկացրել «Այբ» դպրոցում

Հայաստանում գործազուրկ կանանց թիվն աճել է

Գործազրկության մակարդակը կանանց շրջանում 16.4%-ից հասել է 18.2%-ի։