Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ծխելու դեմ պայքարելու ամենալավ միջոցը մարդու գրպանին հարվածելն է». ՀՀ առողջապահության նախարար

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

16:35 , 31 Մայիս 2017

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ բոլոր երկրներն այսօր նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: ԱՀԿ-ի կողմից այն նշվում է 1988 թվականից, 2000-ից` նաև Հայաստանում:

Ծխախոտի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է. «Ծխախոտը՝ զարգացման սպառնալիք»: Այս առիթով կազմակերված մամուլի ասուլիսին ելույթ ունեցան ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը և ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:

Նոր կանխատեսումները փաստում են, որ Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի խիստ քաղաքականությունները թույլ կտան առաջիկա քառասուն տարվա ընթացքում կանխել ավելի քան 187000 մահվան դեպք:

Ըստ 2015 թվականի ծխախոտի համաճարակի վերաբերյալ ԱՀԿ զեկույցի՝ Հայաստանում 2012-ին մեծահասակների շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածությունը կազմել է 25.4% (տղամարդիկ 50.9%, իսկ կանայք 3.2%): Ծխախոտի դեմ պայքարի խիստ քաղաքականությունների բացակայության դեպքում այս ցուցանիշը կարող է աճել:

«Ծխելու հետևանքով աշխարհում մահանում է տարեկան 7 միլիոն մարդ, որից 600000-ը՝ պասիվ ծխելու պատճառով: Մի՛ ծխեք այն մարդկանց ներկայությամբ, ում սիրում եք, հրաժարվե՛ք ծխելուց»,- կոչ արեց Եգոր Զայցևը՝ ԱՀԿ ներկայացուցիչը Հայաստանում:

Հասցեական հակածխախոտային միջոցառումները կարող են էականորեն նվազեցնել ծխախոտի օգտագործման տարածվածությունը: Ծխախոտի դեմ պայքարում անհրաժեշտ են ավելի խիստ գործողություններ: Հայաստանում հակածխախոտային քաղաքականությունների խստացումը թույլ կտա իրականացնել վերոնշյալ կանխատեսումները և պաշտպանել բնակչության առողջությունը ծխելու վնասակար ազդեցություններից:

«Գաղտնիք չէ, որ հայերս ծխող ազգ ենք: Ես հանձնարարական ունեմ հանրապետության նախագահից և վարչապետից, որպեսզի մենք պատերազմ հայտարարենք ծխելուն, հաղթենք այս չարիքին՝ ծխախոտին։ Այդ կերպ կարող ենք ծխողների քանակը նվազեցնել 30-40 տոկոսով։ Ամենալավ միջոցը մարդու գրպանին հարվածելն է։ Հոգեբանորեն ազդեցություն ունենալն այն չէ, ինչ գրպանին խփելը։ Կարելի է արգելել ծխել այն վայրերում, որտեղ մարդն ուզում է ծխել, և թույլատրել այնտեղ, որտեղ տհաճ կլինի ծխելը»,- ընդգծեց նախարար Ալթունյանը:

ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը շեշտեց, որ հիմնախնդիրը շարունակում է արդիական մնալ մեր երկրում:

«Այս տարի մշակվել է ծխախոտի դեմ պայքարի նոր ծրագիր, որը ներկայացվել է կառավարություն: Նոր ծրագիրը նախատեսում է բավականին կոշտ օրենսդրական փոփոխություններ` թե գովազդի, թե հասարակական վայրերում ծխելու հետ կապված»,- նշեց Ալեքսանդր Բազարչյանը:

Առողջապահության նախարարը հավաստիացրեց, որ օրենքի նախագիծը անպայման կձևավորվի և կքննարկվի հասարակության լայն զանգվածների և գործընկեր կազմակերպությունների հետ:

Ծխախոտի դեմ պայքարի գործողությունները միտված են ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված հիվանդություններից մահացության և հաշմանդամության թվի նվազեցմանը, բնակչության առողջական վիճակի բարելավմանն ու կյանքի միջին տևողության երկարացմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Հայաստանի հետ գազի ու էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններ և ներուժ կան». իրանցի պաշտոնյա

Աշոտ Մանուկյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահի խորհրդական և ԻԻՀ ազատ առևտրի գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Աքբար Թորքանի գլխավորած պատվիրակությանը:

Չինացի ներդրողներին է ներկայացվել Հայաստանի ներդրումային ներուժը

Հրանտ Աբաջյանը օգոստոսի 16-ին Պեկինում չինացի գործարարներին և ներդրողներին է ներկայացրել Հայաստանի գործարար միջավայրը

Հավանության է արժանացել ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թթ. ռազմավարական ծրագիրը

Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թվականների ռազմավարական ծրագիրն ու ծրագրի միջոցառումների ժամանակացույցը: