Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ծխե՞լ, թե՞ չծխել` սա է հարցը. ծխախոտի հնարավոր թանկացման տնտեսական հետևանքները

Վերադարձ լուրերի բաժին

14:10 , 01 Հունիս 2017

Առողջապահության նախարարության ներկայացուցիչների երեկվա հայտարարությունները՝ հասարակական վայրերում ծխախոտի օգտագործման հնարավոր արգելքի և գնի բարձրացման մասին, առաջացրել են լուրջ քննարկումներ մեր հասարակության շրջանում։ Չցանկանալով բանավեճի մեջ մտնել ծխախոտի դեմ պայքարի հարցի շուրջ՝ կցանկանայի գնահատել խնդրո առարկայի տնտեսական կողմը/հետևանքները։

Պահանջարկի զսպում

Թեև դժվար եմ պատկերացնում, որ լոբբիստական խմբերը թույլ կտան, բայց, ենթադրենք, ԱՆ-ին հաջողվում է ծխախոտի համար ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացնել այնքան, որ 1 տուփ (20 գլանակ) ծխախոտի միջին մանրածախ գինը բարձրանա 4 անգամ: Այսինքն, օրինակ, Winston-ի գինը Երևանում 417.2 դրամից դառնա 1668․8 դրամ։

Թե ինչքանով պահանջարկը կկրճատվի, իհարկե, կախված է պահանջարկի գնային էլաստիկությունից, իսկ ծխախոտը, ինչպես հայտնի է, ոչ էլաստիկ ապրանք է, այսինքն` գնի միավոր փոփոխությունն առաջացնում է, քանակի՝ միավորից պակաս փոփոխության։

Համաձայն ԱՀԿ-ի հրապարակումների, այդ ցուցանիշը ըստ երկրների էականորեն տարբերվում է. եթե Բուլղարիայում այն |-0.8 | է, ապա ԱՄՆ-ում՝ |-0.37| է։ Այսինքն, եթե  ծխախոտի գինը բարձրանա 1%-ով,  ապա պահանջարկը Բուլղարիայում կկրճատվի 0.8%-ով, իսկ ԱՄՆ-ում՝ 0.37%-ով։

Ենթադրենք՝ այդ ցուցանիշը Հայաստանում |-0.5| է, և ծխախոտի գինը 4 անգամ բարձրանում է։ Այլ հավասար պայմաններում, պահանջարկը պետք է կրճատվի մոտ 60%-ով։ Իհարկե, այսպիսի գնային շոկը անմիջապես զարկ կտա ստվերային շրջանառությանը, և Բագրատաշենի մանր առևտրականները լոլիկի փոխարեն կսկսեն ծխախոտ ներկրել, ինչի արդյունքում, պահանջարկը իրականում 60%-ով չի կրճատվի: Սակայն եթե Կառավարությունը այդքան կամք ունենա այս փոփոխությունն իրականացնելու, հաստատ այդ զարտուղի ճանապարհը փակելու ելք կգտնի։

Տնտեսական հետևանքները

2016թ-ին Հայաստանում արտադրվել է 23.7 տրլն սիգարետ, որի 29%-ը սպառվել է ներքին շուկայում։ Եթե ընդունենք, որ գնի բարձրացումը հավասարապես է ազդում տեղական և ներկրվող սիգարետների պահանջարկի վրա, ապա կարող ենք ասել, որ այլ հավասար պայմաններում Հայաստանում սիգարետի արտադրությունը կկրճատվի մոտ 17.5%-ով, և միայն արտադրության ոլորտում մոտ 500 աշխատատեղ փակելու վտանգ կառաջանա։

Ազդեցությունը նկատելի կլինի նաև ՀՆԱ-ի հավելաճի տեմպի վրա, որովհետև վերջին տարիներին ծխախոտի ոլորտը վերածվել է ՀՆԱ-ի հավելաճին նպաստող հիմնական ոլորտներից մեկը։

HoReCa (Hotel/Restaurant/Café) սեկտորի վրա ազդեցությունը երկակի կլինի. մի կողմից, ծխելու արգելքի պատճառով մարդիկ կնախընտրեն չայցելել նման վայրեր և ընկերներով ժամանակ անցկացնել այլ կերպ (ասենք, ինչ-որ մեկի տանը), մյուս կողմից` ծխելու արգելքը կնպաստի, որ մարդիկ ավելի շատ այլ ապրանքներ գնեն՝ ասենք, գարեջուր (դե եթե չեն ծխում, գոնե մի բանով պետք է զբաղվեն)։ Այս շարքը իրականում կարելի է երկար շարունակել, ընդհուպ  CGE-ի մոդելի կառուցում, բայց այսքանով սահմանափակվենք :

Իրականում այս հարցը բազմակողմանի վերլուծության կարիք ունի՝ սկսած տնտեսագետներից ու սոցիոլոգներից, վերջացրած հոգեբաններով ու բժիշկներով, բայց եթե իրոք ուզում ենք ծխելը շեշտակի նվազեցնել, միակ ճանապարհը գների կտրուկ բարձրացումն է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանը ներկայացրել է հանրապետության չորրորդ նախագահի թեկնածուին

Հանդիպումը տեղի է ունեցել այսօր նախագահի նստավայրում:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Այո, նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա շարունակում է աշխատել, այսօր էլ հանդիպում է ունեցել»,- ասել է Վասակ Թարփոշյանը:

ՊԵԿ-ը 26.4 մլրդ դրամով գերակատարել է հարկային մուտքերը. 2017թ. տարեկան ցուցանիշները (գծապատկերներ)

2016 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ ՊԵԿ-ի կողմից հավաքագրված հարկերն ու տուրքերը ավելացել են 78.1 մլրդ դրամով