Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ծխախոտի ներքին սպառումը նվազել է, իսկ արտահանումը՝ աճել

Վերադարձ լուրերի բաժին

13:25 , 18 Փետրվար 2020

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2018-2019 թթ.-ին ծխախոտային արտադրատեսակների արտադրության վերլուծությանը: 2019 թ. 2018 թ. համեմատ՝ ծխախոտի արտադրության ծավալներն աճել են 6.8%-ով, իսկ մասնաբաժինը մշակող արդյունաբերության կառուցվածքում կազմել է շուրջ 13%: Հետաքրքրական է նկատել, որ իրացման ծավալները գերազանցել են արտադրության ծավալները՝ արձանագրելով 10% աճ: Այսինքն, 2019 թ. վաճառվել է նաև 2018թ.-ին արտադրված արտադրանքը: Նշենք, որ արտահանման ծավալներն աճել են 14.4%-ով, մինչդեռ ՀՀ տարածքում ծխախոտային արտադրանքի իրացման ծավալները կրճատվել են 0.2%-ով` որոշակիորեն պայմանավորված նաև ակցիզային հարկի բարձրացման հետ: Այս ոլորտի համար առաջնային են համարվում հատկապես սիրիական և իրաքյան շուկան, որտեղ արտահանման ծավալները 16.2% աճ են արձանագրել: Դեպի ԱՊՀ երկրներ արտահանման ծավալները կրճատվել են 21.1%-ով: 2015 թ.-ից սկսած՝ արտահանման կառուցվածքում երկրորդ տեղում է հայտնվել «սիգարետ և սիգար» ապրանքային խումբը՝ պղնձի հանքաքարի խտանյութից հետո:

2015-2019 թթ. զգալիորեն աճել են «սիգարետ և սիգար» ապրանքային խմբի արտահանման ծավալները: 2019 թ. տարեկան աճի տեմպը կազմել է 12.4% կամ 273 մլն ԱՄՆ դոլար: Ոլորտի կատարողականի շնորհիվ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը 2019 թ. գլխավորել է «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ն՝ առաջ անցնելով 2018 թ. առաջատարին` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին, որը 2019 թ. հայտնվել է 2-րդ տեղում: 2019 թ. «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի վճարած հարկերն ավելացել են 35.1%-ով` կազմելով մոտ 57 մլրդ ՀՀ դրամ:

2019 թ. առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում «Ինտերնեյշնլ մասիս տաբակ» ՍՊԸ-ն չորրորդն է, մինչդեռ 2018 թ. 9-րդ խոշոր հարկ վճարող կազմակերպությունն էր: Վերջինի վճարած հարկերն ավելացել են 47%-ով` կազմելով գրեթե 19.2 մլրդ ՀՀ դրամ: Ծխախոտի արտադրությամբ զբաղվող այլ ընկերություն՝ «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ն, 2019-ի 1000 խոշոր հարկատուների ցանկում 58-րդն է՝ 2018 թ-ի 80-րդի փոխարեն:

Եթե հաշվի առնենք 2020-2023 թթ. ակցիզային հարկի բարձրացման՝ ԵԱՏՄ ԵՏՀ-ի պահանջը, ՀՀ շուկայում տեղական արտադրանքի սպառման ծավալները կարող են որոշակիորեն կրճատվել, ինչը նշանակում է, որ ոլորտի աճը միջնաժամկետ հատվածում հիմնականում կախված է լինելու արտահանման ծավալներից: Այդպիսով` ծխախոտային արտադրության ծավալներն աճել են արտահանման ծավալների աճով պայմանավորված, քանի որ սեփական արտադրատեսակի իրացումը տեղական շուկայում կրճատվել է:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ իրավաբանական վարչության վերապահված վարչական վարույթները շարունակվելու են իրականացվել

Դրանք շարունակվելու են, եթե առկա չեն օրենքով նախատեսված վարչական վարույթները կասեցնելու կամ դրանց ժամկետները երկարաձգելու հիմքեր:

«Ներդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը և որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի»,- վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումների վերաբերյալ:

Եվրամիությունը կաջակցի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում

Համաեվրոպական դաշինքը մեր երկրին է տրամադրելու 51 միլիոն եվրո: