Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ծայրահեղ աղքատների թիվը կհասնի 712 մլն-ի

Վերադարձ լուրերի բաժին

Նոր տիպի կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրերից միջազգային տարբեր կազմակերպություններ և անհատներ սկսեցին տարատեսակ կանխատեսումներ իրականացնել՝ հիմքում դնելով բազիսային, հոռետեսական և լավատեսական սցենարները։ Հատկանշական է, որ շուրջ կես տարվա ընթացքում այդ կանխատեսումները պարբերաբար վերանայվեցին՝ հաշվի առնելով վիրուսի տարածման տեմպը և մասշտաբային բնույթը։ Այսպես, Համաշխարհային բանկը ևս պարբերաբար ներկայացնում է վերանայված կանխատեսումները և գնահատականները համաշխարհային տնտեսության այս կամ այն ոլորտի վերաբերյալ։

Տնտեսական աճի և համաշխարհային ծայրահեղ աղքատության ցուցանիշի վերաբերյալ նոր կանխատեսումները հիմնված են երկու սցենարի վրա՝ բազիսային կամ ելակետային և վատթարացող։ Ելակետային սցենարը ենթադրում է, որ վիրուսի բռնկումը մնում է ներկայիս մակարդակին, որի արդյուքնում տնտեսական ակտիվությունը վերականգնվում է այս տարվա վերջին, իսկ անկման սցենարը ենթադրում է, որ վիրուսի բռնկումները շարունակվում են ավելի երկար, քան սպասվում էր՝ ստիպելով պահպանել կամ վերացնել արգելափակման միջոցառումները: Եթե տեղի ունենա վատթարացող սցենարը, խոցելի ֆիրմաները կսնանկանան և դուրս կգան շուկաներից, խոցելի տնային տնտեսությունները կտրուկ կնվազեցնեն սպառումը, իսկ ցածր և միջին եկամտի մի քանի երկրներ կբախվեն ֆինանսական ճգնաժամի:

Poverty_and_COVID-19-2020 0
Ելակետային սցենարի դեպքում գնահատվում է, որ COVID-19-ը 71 միլիոն մարդու կհասցնի ծայրահեղ աղքատության, որը չափվում է միջազգային աղքատության գծի՝ օրական 1,90 դոլարի մակարդակում: Հոռետեսական սցենարով այս ցուցանիշը հասնում է մինչև 100 միլիոնի:

Հիշեցնենք, որ Հայաստանում 2018 թվականին 2017-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել էր 8.6%-ով կամ 2.2 տոկոսային կետով և կազմել 23.5%։ 2018թ-ին արձանագրված աղքատության մակարդակն ամենացածր ցուցանիշն է վերջին տասնամյակում։ Սակայն ներկայիս համաճարակային իրավիճակը կարող է աղքատությունը խորացնել նաև Հայաստանում՝ կախված թե որ որ սցենարով կգնան զարգացումները։

EconoMood

ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: