Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ծագումով հայ 8 գործարարներ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց թվում են. Forbes

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

14:02 , 20 Ապրիլ 2017

Forbes ամսագրի ռուսական ծառայությունը կազմել է 2017թ. Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակը, որում ներառվել է 200 գործարար:

18-րդ հորիզոնականն զբաղեցնում է «Մագնիտ» մանրածախ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Սերգեյ Գալիցկին (մինչ ամուսնությունը՝ Հարությունյան): Նրա կարողությունը կազմում է 6.8 միլիարդ դոլար:

«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը Ռուսաստանի ամենահարուստ գործարարների թվում զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը: Նրա կարողությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է 300 միլիոն դոլարով՝ կազմելով 3.4 մլրդ դոլար:

«Ռոսգոսստրախ» ընկերության համասեփականատեր և գլխավոր տնօրեն Դանիլ Խաչատուրովը, 2 միլիարդ դոլար կարողությամբ, հայտնվել է ցուցակի 48-րդ տեղում:

Ծագումով հայ մեկ այլ ռուսաստանցի գործարար՝ Ռուբեն Վարդանյանը, զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը: Նրա կարողությունը գնահատվում է 950 միլիոն դոլար:

ՍԿԱՐՏԵԼ ընկերության հիմնադիր և սեփականատեր Ալբերտ Ավդոլյանը զբաղեցրել է 123-րդ հորիզոնականը: Գործարարի կարողությունը, որը մասնագիտացած է հեռահաղորդակցության ոլորտում, գնահատվում է 800 միլիոն դոլար:

Վարկանշային աղյուսակում ներառվել են նաև Նիկոլայ (146) և Սերգեյ Սարկիսովները (147): Forbes-ի համաձայն՝ եղբայրներն ունեն 700-ական միլիոն դոլար:

Forbes-ի ցանկում է ընդգրկվել նաև ծանոթությունների Mamba և Badoo կայքերի հիմնադիր Անդրեյ Անդրեևը (Անդրեյ Օհանջանյանց):

Լոնդոնաբնակ 43-ամյա ինտերնետ-գործարարի կարողությունը գնահատվում է 500 միլիոն դոլար:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայերը խելացի և աշխատասեր ժողովուրդ են. Դոնալդ Թրամփ

«Երբ ասացի հայ եմ, ասաց՝ օ, հայերը խելացի և աշխատասեր ժողովուրդ են»,-հավելեց արքեպիսկոպոսը:

Աշխարհի բնակչությունը մինչև 2050 թվականը կավելանա 2.2 միլիարդ մարդով. ՄԱԿ

Այդ մասին ասված է «Աշխարհի ազգաբնակչությունը 2018 թվականին» զեկույցում, որը հրապարակվել է Ազգաբնակչության բնագավառում ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից:

ՀԲ-ն կոչ է արել նախապատրաստվել առևտրում իրադրության հնարավոր վատանալուն

Առեւտրային սահմանափակումները կբերեն գլոբալ տնտեսության աճի դանդաղման, եւ հարկ է, որ երկրներն այժմ մտածեն իրադրության վատանալու դեպքում ձեռնարկվելիք միջոցների շուրջ