Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Խրախուսվում է Գյումրիում տրիկոտաժի արտադրության ներդրումային ծրագիրը

Վերադարձ լուրերի բաժին

21:35 , 06 Փետրվար 2020

Կառավարությունը փետրվարի 6-ի նիստի ընթացքում բավարարել է ներդրումային ծրագրի շրջանակում «Հակոբյան Ռուստամ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու վերաբերյալ հայտը: Ընկերությունը 2008 թ.-ից գործում է Գյումրիում՝ նկուղային սահմանափակ հնարավորություններ ունեցող արտադրամասում, զբաղվում է տրիկոտաժի արտադրությամբ: Ներկայումս ընկերությունն իր 25 մ2 արտադրամասից տեղափոխվել է առավել մեծ` 716 մ2 տարածք ունեցող նոր արտադրամաս: Ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 91 մլն դրամի չափով ներդրում (որից 21 մլն դրամի ներդրում արդեն իրականացվել է) արտադրամասի շինարարական աշխատանքների իրականացման համար։ Արդյունքում՝ երեք տարվա ընթացքում կստեղծվի 12 նոր աշխատատեղ` 120 հազար դրամ միջին աշխատավարձով:

Տնտեսվարողներին տրամադրվող արտոնություններին վերաբերող հարցի առնչությամբ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է աշխատանքային քննարկման ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի բարձրացրած խնդրին: «Մեր երկրում կան ձեռնարկություններ, որոնց մենք հումքի ներկրման համար տալիս ենք մաքսային և հարկային արտոնություններ: Բայց Պետական եկամուտների կոմիտեի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կան այս արտոնություններից օգտվող ընկերություններ, որոնց շրջանառության մեջ հենց այս արտոնյալ հումքի վաճառքն ուրիշ ընկերություններին ավելի մեծ ծավալներ է ապահովում, դրամաշրջանառություն և գործունեություն, քան արտադրանքի ծավալը: Այսինքն՝ ստացվում է, որ մենք այսպիսի որոշմամբ շուկայում ստեղծում ենք հումքի վաճառքի արտոնյալ ընկերություններ, որոնք բնականաբար կարող են իրենց այս գործողությունների արդյունքում ունենալ մենաշնորհային որոշակի առավելություններ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ այդ ընկերությունների գործունեության նկատմամբ հսկողությունը հասցեական և պատշաճ իրականացնելու համար առկա գործիքակազմը բավարար չէ, և անհրաժեշտ են փոփոխություններ՝ գործող իրավական ակտերում: Վարչապետը հանձնարարել է բարձրացված հարցի լուծումը գտնելու համար կազմակերպել միջգերատեսչական քննարկումներ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021 թ. առաջին եռամսյակում պետբյուջե է վճարվել ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021 թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը:

Թուրքիայից վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի ժամկետը երկարաձգվելու է. փոխվարչապետ

Փոխվարչապետը նշեց, որ հումքի և կոմպոնենտների ներմուծման վրա սահմանափակումը չի տարածվում, որպեսզի արտադրողների մոտ խնդիրներ չառաջանան: