Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Խրախուսվելու է էներգախնայողությունը

Վերադարձ լուրերի բաժին

14:43 , 20 Փետրվար 2020

Եվրոպական Միության կողմից Հայաստանին ցուցաբերվող էներգախնայողությանն ուղղված աջակցությունը ծառայեցվելու է վարկերի տոկոսադրույքների զրոյացմանը: Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ավելացնելով, որ այդ գումարը կազմում է 17 մլն եվրո:

«Այդ 17 մլն եվրոն լինելու են վարկերի գրանտներ, այսինքն՝ միքս է լինելու: Ենթադրենք, առաջարկվելու են էներգախնայողական նպատակով վարկեր, որոնց տոկոսադրույքը կլինի, ըստ էության, զրո: Մանրածախ վարկերի մասին է խոսքը: 17 մլն եվրոն լուրջ գումար է և մոտ 100 մլն եվրո վարկի տոկոսադրույքը զրոյացնելու էֆեկտ կարող է տալ»,- ասաց փոխվարչապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մարդիկ հնարավորություն կունենան վարկային միջոցներ ներգրավել իրենց տունն առավել էներգախնայող դարձնելու համար, իսկ գրանտն օգտագործվելու է վարկի տոկոսը զրոյացնելու համար: «Էներգախնայողության մեջ կա նաև շենքերի արտաքին երեսպատման բաղադրիչ: Այսինքն՝ լամպերի փոխելը մի տարբերակ, պատուհանները փոխելը 2-րդ տարբերակ, բազմաբնակարան շենքի երեսպատումը փոխելը՝ երրորդ տարբերակ: Սա լավ առիթ է լուծելու նաև բնակավայրերում գույների բացակայության հարցը: Սա կարելի է օգտագործել, որ մեր բնակավայրերն ավելի գունագեղ դառնան»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ դիտարկելու են նաև պալետներով ջեռուցում իրականացնելու խնդիրը, որը շատ եվրոպական երկրներում կիրառվում է: «Այսինքն՝ բնակարանի ջեռուցման համար չի օգտագործվում ոչ գազ, ոչ էլեկտրաէներգիա, այլ օգտագործվում են բրիկետներ, որոնց արտադրության մասին խոսել ենք»,- նկատեց նա:

Վարչապետը նաև հավելեց. «Այսօր մենք բոլորս մեր տների ջերմացման ու հովացման համար ծախսում ենք X գումար: Այդ գումարը կարող է նվազեցվել, եթե մենք լուրջ ներդրումներ անենք էներգախնայողության մեջ: Պատկերավոր ասած, եթե մենք բնակարանի ջեռուցման համար ծախսում ենք 1000 դրամ, ջերմախնայողության մեջ ներդրում անելու պարագայում կծախսենք, ենթադրենք, 700 դրամ, և, օրինակ, էներգակիրների թանկացումները լուրջ ազդեցություն չեն ունենա մեր ընտանիքի ծախսերի վրա»,- ասաց վարչապետը:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ արդեն կա ծրագիր, որը թույլ է տալիս ծախսը կրկնակի նվազեցնել: Որպես օրինակ նախարարը նշեց բալթյան երկրներում հին խորհրդային շրջանի պանելային շենքերը զանգվածաբար մեկուսացնելու քայլերը: «Բայց այնտեղ տնտեսումը ձմեռվա ժամանակահատվածում է, իսկ մեզ մոտ կրկնակի տնտեսում է լինելու, քանի որ ամռանն էլ հովացման ծախսերն են նվազում: Այս ծրագրի աշխատանքները շուտով կմեկնարկեն»,- ասաց նախարարը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նկատեց, որ Հայաստանի տարածքում արդեն իսկ 120-ից ավելի հանրային շենքերում էներգախնայողության ծրագրի կիրառման արդյունքում ծախսերը կրճատվել են 55-60 տոկոսի չափով: Նա հավելեց, որ եթե բազմաբնակարան շենքերում դա կիրառվի, մարդիկ զգալիորեն քիչ կճարեն գազի ու էլեկտրաէներգիայի համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ նկատեց, որ ոչ միայն կարող են 2020 թվականը հայտարարել էներգախնայողության տարի, այլև դա միայն սկիզբը կլինի, իսկ հաջորդ տարիներին այդ տեմպն ավելի կմեծանա: Այս պահին արդեն համայնքներից առկա են 125 շենք էներգախնայող դարձնելու առաջարկներ:

Արմենպրես

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։