Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԽՍՀՄ երկրների ճահիճից առաջին պոկվողը մենք կարող ենք լինել. Աշոտ Խուրշուդյան

Վերադարձ լուրերի բաժին

13:12 , 07 Սեպտեմբեր 2016

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Կան երկրների շարք, մեր /դեպքում սովետական, հետսովետական. ԱՊՀ, ԱՄՀ-ի ՈՒ ՀԲ-ի օգնած երկրները, ՆԱՏՕ-ի ծրագրերին մասնակցողները, արևելյան հարևանության երկրները և այլն/, որոնք ըստ էության զարգացման նույն ճանապարհն են անցնում։

Նմանություններն այնքան շատ են, որ «անկախության» ու «սուվերենության» մասին խոսելիս բախվում ես այն հարցին, թե որն է այն «ուժը», որը բոլորին համահարթեցնում է։ Ուժ չկա, կա բնական զարգացման գործընթաց։

Բազմաթիվ ֆիլմեր նայած մարդն էլ տարբեր ռեժիսորների ֆիլմերում նույն արխետիպերն է տեսնում։ Հասկանում է, որ իրար հետ կապ չունեցող մարդիկ նույն սխեմայով են աշխատում։ Բայց պիտի Էյզենշտեյն լինես, որ առաջինը համակրգես, իսկ մյուսները պատճենեն, կամ էլ Փարաջանով լինես, որ լիովին նոր արդյունք տաս ու ապշեցնես։

Ժամանակակից զարգացումը ենթադրում է ընդամենը ճիշտ ու արագ տեմպ։ Եթե ուզում ենք անջատվել մեզ հետ նույն ճանապարհը գնացող երկրներից, մեր «սուվերենությունը» պիտի լինի ընդամենը այլ տեմպ հաղորդելը, միշտ մի քանի քայլ առաջ լինելը։ Ասեմ, որ ժամանակին շատ էինք առաջ։ Հետո շատ հետ ընկանք, սակայն պոտենցիալը պահպանել ենք։

Մեկ էլ, հերիք է նախանձեք այս կամ այն պետությանը։ Իմ դիտարկումով նախանձողների մեծամասնությունը ոչ ծանոթ է այդ երկրին, ոչ այդ երկրի պատմությանը, ոչ էլ հստակ չափանիշներով է համեմատություն անում։

Ես, օրինակ, չեմ նախանձում աշխատանք ու եկամուտ չունեցող մեր շատ երիտասարդների, որոնք վարկով G դասի Մերսեդես են գնել ու վրան էլ գազ տեղադրել։ Արտաքին դետալային համեմատությունները միշտ խաբուսիկ են։ ԽՍՀՄ երկրների ճահիճից առաջին պոկվողը մենք կարող ենք լինել»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: