Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Խոցելի վարկառուներն ավելի պաշտպանված կլինեն

Վերադարձ լուրերի բաժին

11:35 , 17 Ապրիլ 2020

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այսօր Ազգային Ժող*ովը միաձայն ընդունեց իմ և գործընկերոջս՝ Արտակ Մանուկյանի նախագիծը, որի նպատակը վարկային կազմակերպությունների և այս ոլորտում անառողջ գործընթացի կանոնակարգումն է։

Մենք առաջարկում ենք հետևյալը։
Մինչև 3 ամիս տևողությամբ և մինչև 300.000 դրամ չափով վարկ տրամադրելիս վարկային կազմակերպություններն ու բանկերը պետք է նախ վերլուծեն վարկառուի եկամուտները և վարկը տան այն հաշվարկով, որ բոլոր ունեցած վարկերի գծով մարման գումարը չանցնի վարկառուի եկամուտների 50%֊ը։
Այսպիսով, վարկառուն պաշտպանված կլինի իր եկամուտների հետ անհամարժեք վարկավորումից, որի պատճառով հազարավոր ընտանիքներ հիմա չմարված վարկերի բեռի տակ են։

Ակնհայտ է, որ հիմա այս արագ վարկերը խորացնում են աղքատությունը և սնանկության թակարդի մեջ են պահում ժողովրդին։

Մյուս փոփոխությամբ այսուհետև վարկառուն իր ձեռքով կգրի, թե ինչքան գումար պետք է վճարի վարկի արդյունքում և որքան է իրական տոկոսադրույքը։ Սրա նպատակն այն է, որ վարկային կազմակերպությունները չմոլորեցնեն և չգրավեն մարդկանց այսպես կոչված զրո տոկոսով վարկերով։

Մենք այս նախագծի վրա աշխատում ենք ավելի քան վեց ամիս։ Երկար քննարկել ենք այն Կենտրոնական բանկի, վարկային կազմակերպությունների և ոլորտի մասնագետների հետ։
Նախագծում ի սկզբանե ներառված էին նաև վարկերի գովազդի արգելքը և առևտրային կետերում վարկերի տրամադրման արգելքը, սակայն ներկա վիճակում մենք չկարողացանք ընդգրկուն քննարկում կազմակերպել։ Կանդրադառնանք այս հարցին, երբ պայմանները թույլ տան»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: