Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Խորհրդարանը մերժեց եկամտային հարկի դրույքաչափը նվազեցնելու՝ «Ծառուկյան» դաշինքի նախաձեռնությունը

Վերադարձ լուրերի բաժին

12:49 , 15 Հունվար 2018

Այսօր Ազգային Ժողովի հավանությանը ներկայացվեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Միքայել Մելքումյանի և Նաիրա Զոհրաբյանի հեղինակած հարկային փոփոխությունների նախագիծը, որը վերաբերում էր եկամտային հարկի դրույքաչափերին։

Նշենք, որ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Հարկային օրենսգրքի՝ եկամտային հարկի վերաբերյալ դրույթները, որոնց համաձայն հարկման դրույքաչափերը սահմանվում են՝

– մինչև 150 000 դրամը ներառյալ – 23 %

– 150 000-ից մինչև 2 000 000 դրամը ներառյալ – 34 500 դրամ՝ գումարած 150 000 դրամը գերազանցող գումարի 28 %-ը

– 2 000 000-ից ավելի դրամ  –  552 500 դրամ՝ գումարած 2 000 000 դրամը գերազանցող գումարի 36 %-ը:

Ծառուկյան դաշինքն առաջարկում է ցածր աշխատավարձ ստացողների համար եկամտային հարկի բեռը թեթևացնել։

Մասնավորապես, առաջարկվում է 150 հազարից մինչև 300 հազար դրամ ստացողների համար եկամտահարկի դրույքը 28%-ի փոխարեն սահմանել 26% (ինչպես նախկինում)։

Իսկ 150 հազար դրամից բարձր ստացողների համար ներմուծել ևս մեկ շեմ՝ մինչև 300 հազար դրամ, և այդ խմբի համար դրույքաչափը սահմանել 26%։

Ըստ նախագծի հեղինակների՝ դրույքաչափերի նվազեցումը 2 տոկոսային կետով կավելացնի մարդկանց տնօրինվող եկամուտը ամսական մոտ 3000 դրամով, ինչը որոշ չափով կմեղմի գնաճի ազդեցությունը։ Իսկ բյուջեի համար լրացուցիչ բեռը քիչ է՝ մոտ 2 մլրդ դրամ, որը կփոխհատուցվի տնտեսական առաջանցիկ աճի հաշվին։

ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել այս նախագծին։ Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի համոզմամբ՝ այս նախաձեռնությունը մարդկանց ամսական ընդամենը 3000 դրամի օգուտ է տալու, սակայն վարչարարությունը ավելի մեծ ծախս է դնելու բյուջեի վրա:

Նախագիծը չընդունվեց. կողմ քվեարկեց 33 պատգամավոր:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Բոլոր լուծումների առաջին պայմանը պետք է լինի օրինապահ հարկ վճարողների կյանքի հեշտացումը». Կարեն Կարապետյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Սուրեն Կարայանը նախագահին զեկուցել է հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու նախարարության 2018թ. ծրագրերը

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր զեկուցել է

Եվրասիական զարգացման բանկը այս տարի Հայաստանում կանխատեսում է 3 տոկոս տնտեսական աճ

Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) կանխատեսումներով՝ 2018 թվականին մասնակից-պետություններում սպասվում են տնտեսական աճի դրական տեմպեր