Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Խորհրդարանը հավանություն տվեց բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագծին

Վերադարձ լուրերի բաժին

16:51 , 29 Ապրիլ 2020

ՀՀ ազգային ժողովն ընդունեց 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որով, ըստ էության, առաջարկվում է հավանության արժանացնել 150 մլրդ դրամանոց փաթեթ: «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 101 «կողմ», 17 «դեմ» ձայներ:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախագիծը ներակայացնելիս նշել էր, թե հաշվի առնելով կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված ներքին և արտաքին շոկերի առկայությունը՝ ներկայացված նախագծի հիմքում դրված սցենարի գնահատականն այն է, որ կլինի 2 տոկոս անկում: 2020 թվականի բյուջեի մասին օրենքով հաստատվել էին բյուջետային այն ցուցանիշները, որոնց հիմքում ընկած էր տնտեսական աճի 4.9 տոկոս մեծության կանխատեսում:

Նախարարը նշել էր, որ, ըստ էության, մոտ 150 մլրդ դրամանոց փաթեթ է առաջարկվում հավանության արժանացնել, որտեղ 25-ական մլրդ դրամ ենթադրվում է, որ պայմանական բաժանմամբ կօգտագործվեն ընթացիկ իրացվելիության խնդրի լուծման նպատակով և սոցիալական խնդիրները մեղմելու համար: Ենթադրաբար մոտ 80 մլրդ դրամ կօգտագործվի տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման և մոտ 20 մլրդ դրամ՝ պահուստային միջոցներ վերաբաշխելու համար:

Այդ նախագծի սցենարի ներքո լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կամ պարտք ներգրավելու կարիքը գնահատվում է մոտ 260 մլրդ դրամ: Սցենարի շրջանակում մոտ 169 մլրդ դրամ հարկային եկամուտների՝ ծրագրվածից ցածր կատարում է կանխատեսվում: Դա նշանակում է, որ այլ հավասար պայմաններում պակասուրդը կկազմի 324 մլրդ դրամ, որը կկազմի կանխատեսվող ՀՆԱ-ի 5 տոկոսը: Ծախսերը կպահպանվեն գրեթե նույն մակարդակի:

Նախագիծը թեժ քննարկման էր արժանացել խորհրդարանի նիստում, մի խումբ պատգամավորներ հայտնել էին իրենց մտահոգությունները՝ մասնավորապես ԱԺ-ի հնարավորություններին առնչվող հատվածի վերաբերյալ: «Բարգավաճ Հայաստան»-ը հայտնել էր, որ «կողմ» է քվեարկելու՝ ստորադասելով իր կուսակցական շահը:
Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գործընկերություն՝ վիրավորում ստացած զինվորներին օրթեզավորելու նպատակով

Ժամանակակից օրթեզների առաջին խմբաքանակը Հայաստանում է:

«Սեւ ուրբաթ» Ucom-ում. Մինչև 70% զեղչ խելացի գաջեթների, սարքավորումների և սմարթֆոնների համար

Այսօրվանից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ հանրահայտ «Սև ուրբաթ»-ի («Black Friday») շրջանակներում Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում կգործի մինչև 70% զեղչ մի շարք ապրանքատեսակների համար:

Վճարի΄ր նոյեմբերի 26-ից 29-ը Դալմա Գարդեն Մոլում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ VISA քարտերով և շահիր նվերներ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միանում է VISA միջազգային վճարային համակարգի կողմից անցկացվող «Սև ուրբաթ» արշավին: