Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Խորհրդարանական լսումներ՝ գնաճի թեմայով

Վերադարձ լուրերի բաժին

12:02 , 15 Հունվար 2018

Հաշվի առնելով հասարակական և քաղաքական շրջանակներում առանձին ապրանքատեսակների գների հետ կապված մտահոգությունները, ինչպես նաև այս հարցի առնչությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունները՝ ԱԺ նախագահի նախաձեռնությամբ հունվարի 23-ին, ժամը 11:00-ին հրավիրվում է առանձին ապրանքատեսակների գնաճը մեղմելու հարցերը քննարկելու խորհրդարանական լսումներ:

Այս մասին այսօր հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ ԱԺ 6-րդ գումարման երրորդ նստաշրջանի աշխատանքները սկսելուց առաջ:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ճշտել է՝ արդյո՞ք լսումները հրավիրվում են Սերժ Սարգսյանի հանձնարարականով։ Բաբլոյանը պատասխանել է, որ Ս. Սարգսյանը նման հանձնարարական չի տվել, նա առաջարկություններ է ներկայացրել, իսկ ԱԺ նախագահը նախաձեռնել է այդ լսումները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող Xiaomi խելացի հավաքածուն

Ucom-ի առցանց խանութում, ինչպես նաև մի շարք Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում ցանկացողները կարող են ձեռք բերել Xiaomi խելացի սարքերի հավաքածուն, որը թույլ կտա վերահսկել տունը կամ բնակարանը ցանկացած վայրից։

Գնիշիկ բնակավայրում  վայրի ծառատեսակներ են տնկվել

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության:

Հայաստանը`համաշխարհային դերակատար միկրոէլեկտրոնիկայի կրթության բնագավառում

Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցում էր ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանը։