Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Խորհրդակցություն կառավարությունում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

18:19 , 31 Հունվար 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է լեռնահանքային ոլորտի ձեռնարկությունների կողմից հարկային օրենսգրքով սահմանված ռոյալթիների վճարման կարգը:

Արձագանքելով ձեռնարկությունների մտահոգություններին և ելնելով ձևավորված շուկայական պայմաններից՝ կառավարությունը որոշել է ընդառաջել բիզնեսի առաջարկություններին և 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսգրքում նախատեսել մեղմացնող փոփոխություններ և այդ նպատակով ՀՀ Ազգային ժողով ներկայացնել համապատասխան օրենսդրական առաջարկություններ:

Արդյունքում՝ ակնկալվում է, որ 2018 թ.-ից կիրառվող ռոյալթիների հաշվարկման բազան էապես մոտ կլինի ոլորտում ձեռնարկությունների արտադրանքի իրացումից ստացվող հասույթի մեծությանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 20-22-ը, ժամանակ առ ժամանակ, շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Հայտարարվել է «Երևան 2800» տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթ. հաղթողը կստանա 2 մլն դրամ

Երևանի քաղաքապետարանը, Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ, հայտարարում է տոնակատարության վիզուալ կոնցեպտի մրցույթ:

Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ