Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Խոսրովի անտառ, Արփի լիճ, Արևիկ ազգային պարկ. Հայաստանը զարկ է տալիս էկոտուրիզմի զարգացմանը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

11:04 , 26 Հունվար 2017

Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի էկոտուրիզմը զարգացնելու համար: Ոլորտի մասնագետներն ու պատասխանատուները փաստում են` ոլորտին լայն թափ հաղորդելու համար անհրաժեշտ է պետական կառույցներ-մասնավոր հատված համակարգված աշխատանք: ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ էկոտուրիզմը զարգացնելու համար առաջիկայում ակտիվ աշխատանք է սկսվելու մասնավոր հատվածի հետ: Առաջիկա ծրագրերից է Հայաստանի բնության պետական թանգարանում տեղեկատվական կենտրոնի ստեղծումը: Այդտեղ հավաքագրվելու են Հայաստանի արգելոցների, նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հուշարձանների մասին տեղեկատվություն:

«Բնության հարստությունը մեր երկրում շատ է՝ Խոսրովի անտառ, Շիկահող պետական արգելոց, Արփի լիճ ազգային պարկ, Դիլիջան ազգային պարկ, Արևիկ ազգային պարկ, Սևան ազգային պարկ և այլն: Այդ տարածքները զբոսաշրջության ուղղությամբ ակտիվացնելու համար արդեն աշխատանք տարվում է: Ունենք վառ օրինակ, Խոսրովի պետական արգելոցը, որի տարածքում Բնության համաշխարհային հիմնադրամի աջակցությամբ հյուրատներ ստեղծվեցին: Նման աշխատանք է նախատեսվում Արփի լճի, Արևիկ ազգային պարկի, Շիկահող պետական արգելոցի տարածքում»,-ասաց Արամ Աղասյանը:

Հայաստանի բնության պետական թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը կարևորեց էկոտուրիզմի զարգացման համար տեղեկատվական կենտրոն ստեղծելը:

«Տուրիստական ընկերությունները, անհատները պետք է իմանան էկոտուրիստական երթուղիների մասին: Ակտիվ աշխատանք է նախատեսվում տուրիստական ընկերությունների հետ: Նրանք մեզ մոտ կկարողանան արգելոցների, բնության հուշարձանների երթուղիների մասին անհրաժետ տեղեկատվություն ստանալ: Կարող են ծանոթանալ նաև անհատները: Ի դեպ, նախատեսում ենք տրամադրել նաև տրանսպորտ, եթե ցանկացողներ լինեն, ապա կարող են վճարել և օգտվել մեր տրանսպորտային ծառայություններից»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գայանե Ղազարյանը: Այսօր թանգարանում կա էլեկտրոնային տաղավար, որը հագեցվում է արգելոցների մասին տեղեկատվությամբ: Երբ կենտրոնի բացումը լինի, այն կունենա նաև էլեկտրոնային տարբերակ: Կամ կլինի առանձին կայքէջ կամ թանգարանի արդեն գործող կայքում կբացվի առանձին բաժին:

«Հայկական արկածային տուրիզմի ասոցիացիա»-ի նախագահ Վլադիմիր Գրիգորյանը կարևորեց համացանցում աշխատանքը: Նրա խոսքով, այսօր լուրջ տեղեկացվածության պակաս կա բնության հուշարձանների, հատուկ պահպանվող տարածքների երթուղիների մասին: Ըստ նրա՝ 21-րդ դարում համացանցում նման տեղեկատվության պակասը մեծ բաց է:

«Շատ կարևոր է տուրօպերատորների հետ աշխատանքը, որը բավարար չափով չի արվում: Մասնավորապես, մենք ունենք հրաշալի վայրեր, որտեղ ներդրումներ են կատարվել, անհրաժեշտ ենթակառուցվածքները կան, սակայն տուրօպերատորներն այդ մասին չգիտեն: Շիրակում՝ Արփի լճի մոտակայքում, ստեղծվել է մի քանի տեսակի տուրերի հնարավորություն՝ հեծանվային, քայլարշավային, ձմեռային, ընդ որում, ինչ անհրաժեշտ է դրա համար, կա՝ տեխնիկա, դահուկներ, բայց տեղեկացվածության պակաս կա, շատերը չգիտեին դրա մասին: Այդ գործընթացները համակարգող մարմին է անհրաժեշտ», ասաց Վլադիմիր Գրիգորյանը:

Նա նաև նշեց, որ Հայաստանը մեծ ներուժ ունի էկոտուրիզմը զարգացնելու տեսանկյունից, բազմաթիվ են բնության հուշարձանները: Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների զարգացմանը, ապա Վլադիմիր Գրիգորյանը նշեց, որ վերջին տարին այդ ուղղությամբ որոշակի աշխատանք արվում է: Ճանապարհներն են բարելավվել, ներդրումներ են կատարվել պահպանվող տարածքներում, բարենպաստ պայմաններ են ստեղծվել: Չնայած դրան, դեռ բավական անելիք կա: Վլադիմիր Գրիգորյանը կարևորեց գիդ-էքսկուրսավարների վերապատրաստման հարցը:

«Գիդից շատ բան է կախված: Գիդի ձեռքում է այնպիսի մթնոլորտ ստեղծելը, որ զբոսաշրջիկը տպավորված գնա, ինչ-որ տեղ չնկատի բավարար չզարգացած ենթակառուցվածքը: Հետևաբար մեր ջանքերն ուղղված են դրան, որ գիդերի վերապատրաստում իրականացվի»,- ասաց Վլադիմիր Գրիգորյանը:

«Հայկական արկածային տուրիզմի ասոցիացիա»-ի նախագահը նկատեց, որ էկոտուրիզմի զարգացման համար ՀՀ բնապահպանության նախարարության կողմից բավական հետաքրքություն է նկատվում, առկա է համագործակցություն մասնավոր հատվածի հետ: Ըստ նրա՝ գործը, կարծես, տեղից շարժվում է, մոտ ապագայում ակնկալվում են ինչ-որ փոփոխություններ:

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանն էլ կարևոր համարեց այն ստանդարտների մշակումը, որով հստակ կլինի, թե ինչպես կազմակերպվի տուրիզմը հատուկ պահպանվող տարածքներում:

«Մեր գործընկերների հետ մշակում ենք էկոտուրիզմի երթուղի: Նախատեսում ենք համագործակցություն Վրաստանի մեր գործընկերների հետ: Նպատակն է ունենալ միասնական էկոտուրիզմի փաթեթ: Զբոսաշրջիկը, ով գտնվում է Վրաստանում, այնտեղ ազգային պարկերի այցելություններից հետո սահմանված երթուղով կգա Հայաստան և ծանոթանա այստեղի հատուկ պահպանվող տարածքներին»,-ասաց Կարեն Մանվելյանն՝ ընդգծելով, որ աշխատում են տուրօպերատորների հետ, արդյունավետ առաջարկներ են ստացվում, այժմ դրանք քնարկվում են:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

B4b.am-ին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ախատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիի հետ խոսել է առողջ սննդի արտադրման և արտահանման, ողջ աշխարհում իրականացվող սովի հաղթահարման ծրագրերի, պարենային օգնության տրամադրման, դպրոցական սննդի ծրագրերի իրականացման ու այս համատեքստում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման մասին։ Բիսլին նշել […]

Հայաստանից Ռուսաստան արտահանումն ավելացել է 20%-ով

Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2018թ. ավելացել է ավելի քան 20%-ով՝ կազմելով 666 միլիոն 501.7 հազար դոլար: Եվրասիական փորձագիտական ակումբի մասնագետների գնահատմամբ՝ այդ ցուցանիշն ապահովել է նախորդ 3 տարիներին գրանցված աճի շարունակականությունը: b4b.am-ի հաղորդմամբ՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում փետրվարի 16-ին այդ մասին հայտնել է «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը: «Հայաստանից արտահանման ծավալները, […]

Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով»,-Նիկոլ Փաշինյան

ՊԵԿ արդիականացման ծրագիրն իրականացվելու է «Մենք հավատում ենք մեր ապագային և վճարում ենք մեր հարկերը» կարգախոսի ներքո: