Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Խոշոր հարկ վճարող 296 կազմակերպությունների գործելաոճը գնահատվել է ռիսկային

Վերադարձ լուրերի բաժին

13:19 , 16 Դեկտեմբեր 2016

Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության վերլուծություններով, դեկտեմբերի 1-ի դրությամբ, գործարքների փաստաթղթավորման առումով ռիսկային են գնահատվել 296 հարկ վճարող կազմակերպություններ: Դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանն ընդգծեց, որ վերջին ամիսներին պետական եկամուտների կոմիտեի գործողությունները նպատակաուղղված են հարկային իրավախախտումների կանխարգելմանն, այլ ոչ թե առանց նախազգուշացումների հարկ վճարողների նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը: Այդ նպատակով հարկային տեսչության հարկ վճարողների վերլուծության, ինչպես նաև վերահսկողական գործառույթներ իրականացնող բոլոր ստորաբաժանումների կողմից իրականացվում է կազմակերպությունների կողմից դուրս գրված հարկային հաշիվների, հաշվիչ դրամարկղային մեքենաների ֆիսկալային տվյալների ամենօրյա մոնիթորինգ, որի արյունքում գնահատվում են ռիսկերը:

Մաշադյանի խոսքով` հարկ վճարող կազմակերպությունների հետ հանդիպումների արդյունքում կազմակերպություններին ներկայացվում են ռիսկերը: «Ինչի հետևանքով որոշ կազմակերպություններ փոխեցին իրենց հարկային քաղաքականությունը, սակայն դեռևս կան այնպիսի կազմակերպություններ , որոնց գործելաոճը բավարար չէ` բացառելու նրանց ստվերային գործունեությունը: Հարկային տեսչությունում հաշվառված 521 խոշոր հարկ վճարողներից, դեկտեմբերի 1-ի դրությամբ, 296 կազմակերպություններ գնահատվել են ռիսկային: Այս կազմակերպությունների կողմից 2016 թվականի առաջին 11 ամիսներին բյուջե է վճարվել 12,6 տոկոսով ավելի հարկային եկամուտներ քան նախորդ տարվա նույն ժամանակահատավածում: Այս ցանկը անփոփոխ չէ: Կազմակերպոթյունների թվաքանակը մշտապես փոխվում է: Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից դիտարկումներ իրականացվում են բոլոր կազմակերպոթյունների նկատմամբ, իսկ ռիսկայիններ գնահատվում են այն կազմակերպությունները, ովքեր իրենց գործելաոճը չեն համապատասխանեցնում գործող օրենսդրությանը: Հարկային տեսչությունում հաշվառված խոշոր հարկ վճարող կազմակերպություններն ապահովել են 4 տոկոս հարկային եկամուտների աճ,- նշեց խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետը:

Ռաֆիկ Մաշադյանի ներկայացմամբ` մի քանի ոլորտներ համարվել են առավել ռիսկային: Դրանք են հրուշակեղենի արտադրության ոլորտը, որտեղ գործում են խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում գրանցված 5 կազմակերպություններ, և բոլորն էլ գնահատված են ռիսկային: Կաթնամթերքի արտադրության ոլորտում գործող 7 և մսամթերքի` 6 կազմակերպություններն էլ գնահատված են ռիսկային:

«Ռիսկային ենք համարում նաև բուժծառայություններ մատուցող ոլորտը, որտեղ գրանցված 6-ից 5-ը ռիսկային են: Ռիսկեր ենք տեսնում ՀՀ ապրանքների ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող կազմակերպությունների մոտ: Այստեղ գործող 155-ից 111-ը հայտնվել են ռիսկայինի ցանկում: Գործարքների փաստաթղթավորման առումով ոչ ռիսկային են համարվել կապի և բանկային գործունեությունների ոլորտները»,- ասաց նա` հավելելով, որ հարկային մարմինն իր բոլոր ստորաբաժանումների միջոցով իրականացնում է հետևողական և թիրախային գործողություններ, որոնք կբերեն նրան, որ այս կազմակերպությունները կսկսեն իրենց հարկերն ինքնուրույն հայատարարագրել:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ռոստելեկոմը» չի մեկնաբանում «Բիլայնի» կողմից գնվելու մասին տեղեկությունը

Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Բիլայնը» բանակցություններ է սկսել՝ «Ռոստելեկոմը» ձեռք բերելու համար

Կոնվերս բանկը ներկայացնում է նոր պրոդուկտ՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար

Կոնվերս Բանկը արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար հանդես է գալիս նոր առաջարկով:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է ինտերնետային վճարումների ArCa SecurePay անվտանգության համակարգը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է ինտերնետային վճարումների իրականացման անվտանգության ապահովման նոր «ArCa SecurePay» համակարգը։