Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Խոշոր հարկատուների ցանկը. Զանգեզուրը շրջանցել է Գազպրոմ Արմենիային

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 30 Հուլիս 2018

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը՝ 2018 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով։

Ըստ այդմ, հանրապետության 1000 խոշոր հարկատու ընկերությունները միասին այս տարվա հունվար-հունիս ամիսների պետբյուջե են վճարել 446.6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 378.5 մլրդ դրամի դիմաց։ Խոշորների վճարած հարկերն, այսպիսով, աճել են 68.1 մլրդ դրամով կամ 18%-ով։

Ցանկի կարևոր նորություններից մեկն այն է, որ երբեմնի խոշորագույն հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, տևական ընդմիջումից հետո կրկին գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը։ Ընկերությունը այս տարվա առաջին կիսամյակում 24.6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր է մուծել, որը 2.5 անգամ ավելի շատ է, քան նախորդ տարվա առաջին կիսամյակում մուծվածը։

Խոշոր հարկատուների ցանկի՝ վերջին տարիների անփոփոխ առաջատարը՝ Գազպրոմ Արմենիան, նահանջել է երկրորդ տեղը։ Ընկերությունը պետբյուջե է վճարել 20.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշից 3.7 մլրդ դրամով պակաս։

Հանրապետության երրորդ խոշորագույն հարկատուն Գրանդ Տոբակոն է՝ 16.7 մլրդ դրամի հարկերով։

2018 թվականի առաջին կիսամյակի 10 խոշորագույն հարկատուների մուծած հարկերը և փոփոխությունը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ներկայացված է աղյուսակում։

xoshor1

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթը մեկնարկել է

Հանրահավաքի մասնակիցները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ երթով Արցախի պողոտայից երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։

Հայաստանի հանքարդյունաբերողներն ու նրանց վճարած հարկերը

Մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող 10 խոշորագույն ընկերությունները միասին այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել մոտ 55 մլրդ դրամի հարկեր և տուրքեր

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 100 օր անց՝ 77.2%. օնլայն հարցման արդյունքները

Դատելով արդյունքներից՝ վարչապետը 100 օրվա գործունեությունից հետո պահպանում է չափազանց բարձր վարկանիշը։