Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Խոշոր ընկերությունների պարտադիր աուդիտի պահանջը կվերականգնվի. Banks.am

Վերադարձ լուրերի բաժին

15:03 , 13 Մարտ 2017

2011 թվականին Հայաստանում ներդրվեց պարտադիր աուդիտի պահանջ՝ խոշոր ընկերությունների համար։ Բոլոր այն ընկերությունները, որոնց ակտիվների չափը կամ տարեկան հասույթը գերազանցում էր 1 մլրդ դրամը, պետք է պարտադիր աուդիտ անցնեին և հպարարակեին ֆինանսական հաշվետվությունները։

Պարտադիր աուդիտի պահանջը 3 տարվա կյանք ունեցավ և 2014թ. մայիսից «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում խոշոր կազմակերպությունների համար այդ պահանջը հանվեց։

Այժմ կրկին քննարկվում է այն վերականգնելու հնարավորությունը։

Ինչպես Banks.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը, 3 տարի առաջ նախատեսվում էր այլ իրավական ակտերի ընդունում (այդ թվում` այլընտրանքային ստուգումների), և այդ շրջանակում առաջարկվում էր նաև պարտադիր աուդիտի վերացում: Սակայն նախատեսվող օրենսդրական նախաձեռնություններն այդպես էլ կյանքի չկոչվեցին, իսկ պարտադիր աուդիտի նորմը վերացվեց:

Այժմ, ըստ փոխնախարարի, հանրության մոտ պարտադիր աուդիտի նկատմամբ պահանջը շարունակում է արդիական լինել, և կառավարությունը փորձում է վերականգնել այն` արդեն վերանայված, ավելի հավասարակշիռ պայմաններով:

Մասնավորապես, նախատեսվում է ներմուծել կազմակերպությունների տարանջատման ավելի ճկուն մեխանիզմ. առանձնացվելու են կազմակերպությունների 5 խմբեր. հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպություններ, որոնց արժեթղթերը շրջանառվում են շուկայում կամ որոնք մատուցում են ֆինանսական ծառայություններ (բանկեր, ապահովագրական ընկերություններ եւ այլն), խոշոր, միջին, փոքր, միկրո կազմակերպություններ: Դրանց չափորոշիչները դեռեւս քննարկման փուլում են:

Դավիթ Անանյանի հավաստմամբ, պարտադիր աուդիտի դաշտում հայտնվելու են խոշոր, միջին և հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպությունները:

Նախնական քննարկումների համաձայն՝ պարտադիր աուդիտ անցնելու եւ դրանից հետո ֆինանսական հաշվետվությունները պարտադիր հրապարակելու են այն կազմակերպությունները, որոնք կբավարարեն հետեւյալ 3 պայմաններից առնվազն 2-ին՝

1. Նախորդ տարվա հասույթը գերազանցում է 2 մլրդ դրամը,

2. Համախառն ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է 2 մլրդ դրամը,

3. Աշխատակիցների միջին ցուցակային թիվը գերազանցում է 50-ը: Այս սահմանաչափերը նույնպես վերջնական չեն եւ դեռեւս քննարկման փուլում են:

Ֆինանսների փոխնախարարի խոսքով, այս պարագայում պարտադիր աուդիտի դաշտում կհայտնվեն ոչ թե 1000 (ինչպես նախկինում), այլ արդեն 300-350 կազմակերպություն:

Դավիթ Անանյանը նաև տեղեկացրել է, որ հաշվապահական և աուդիտորական ոլորտի կարգավորմանն առնչվող այս նախագիծն առաջիկա 10 օրում կամբողջականացվի, իսկ մասնագիտական քննարկումներն ավարտելուց 10 օր հետո հանրային լայն քննարկումներ կանցկացվեն: Ծրագրվում է, որ ապրիլի կեսից մայիսի սկիզբ նախագիծը կներկայացվի կառավարության հավանությանը, որին արժանանալուց հետո` կքննարկվի Ազգային ժողովում:

Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոնվերս Բանկը՝ «Բորսայի լավագույն անդամ՝ ռեպո և սվոպ գործառնություններում»

Կոնվերս Բանկը՝ «Բորսայի լավագույն անդամ՝ ռեպո և սվոպ գործառնություններում»

Սեպտեմբերին արտահանումը նվազել է, ներմուծումը՝ աճել

Այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է 3.6%-ով և կազմել 583.5 մլն դոլար։

NASDAQ OMX Armenia-ի  կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ» անվանակարգում

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին շնորհվել է «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում 2017» մրցանակը