Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Խոշոր եղջերավորների օտարումը ՀՀ տարածքում կազատվի ԱԱՀ-ից, եթե գնորդը ֆիզիկական անձ է

Վերադարձ լուրերի բաժին

09:44 , 19 Ապրիլ 2019

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծով առաջարկվում է սահմանել տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների օտարումը ՀՀ տարածքում ավելացված արժեքի հարկից ազատելու մասին դրույթ: Կառավարությունն առաջարկում է ԱԱՀ-ից ազատման արտոնությունը սահմանել միայն ՀՀ-ում աճեցված տոհմային կենդանի խոշոր եղջերավոր անասունների օտարման գործարքների մասով, եթե դրանք օտարվում են անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց: Կառավարությունը գտնում է, որ գյուղատնտեսության, այդ թվում՝ անասնաբուծության ոլորտի զարգացման խթանման համար համապատասխան կարգավորումներ, մասնավորապես, հարկերից ազատման արտոնության տեսքով սահմանված են գործող հարկային օրենսդրությամբ, հետևաբար՝ ներկայացված հիմնավորմամբ տոհմային անասնաբուծության զարգացումը խթանելու նպատակով ԱԱՀ-ից ազատման արտոնությունների շրջանակն ընդլայնելու հետ կապված ներկայացնում է իր առաջարկությունը:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: