Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Խոշոր բիզնեսի ազդեցությունը ՀՀ տնտեսական աճի վրա` «Գալաքսի» ընկերությունների խմբի օրինակով

Վերադարձ լուրերի բաժին

17:09 , 17 Սեպտեմբեր 2020

Տնտեսապես և զարգացած և զարգացող շուկաներում բիզնեսի կարևորագույն տենդենցը խոշորացումն է։ Եթե արևմտյան տնտեսական շուկաներում հոլդինգային ընկերությունները ոլորտային են, ասիական շուկայի կոնգլոմերատները բազմոլորտ են։ ԱՊՀ երկրներում, Հայաստանում մասնավորապես, վերջին տասնամյակում ևս նկատվում են խոշորացման տենդենցները ու չնայած զարգացած հայկական բիզնեսի արևմտյան արժեքային նմանությանը, ինչպես ԱՊՀ շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում տնտեսվարողների խոշորացումը ընթանում է ասիական կոնգլոմերատների մոդելով՝ բազմոլորդ ընկերություններ, միասնական կառավարում։

Մեր վերլուծության համար ընտրել ենք «Գալաքսի» ընկերությունների խումբը, որը Հայաստանի խոշորագույն կոնգլոմերատներից մեկն է, և որը ֆինանսական տվյալներն ու վիճակագրությունը հանրայնորեն հրապարակում է՝ տարիների համեմատական պատկերով։

Ազդեցության ցուցիչները. ուղիղ և անուղղակի

Galaxy-Group-of-Companies-salaries-all

Այսպես, «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող ընկերություններից փոքրերն ունեն մինչև 9 աշխատակիցներ, իսկ խոշորագույները՝ մինչև 1500 և ավելի։ Տեսության համաձայն՝ չափերից ելնելով նորաստեղծ կազմակերպությունների ազդեցությունը տնտեսական աճի և զարգացման վրա տարբեր բնույթ է կրում: Նոր աշխատատեղերի ավելացման առաջնային ազդեցությունը տնտեսական աճի վրա անձնական եկամտի աճի միջոցով է: Սակայն սա միայն ուղղակի ազդեցության արդյունքն է, մինչդեռ զուտ տնտեսական աճի վրա անուղղակի ազդեցության կշիռը, փաստորեն, ավելի մեծ է:

Նման անուղղակի ազդեցության շարքից են սպառման ծավալների աճը, մատակարների միջև կապերի ակտիվացումը, գիտելիքների և հմտությունների փոխանակումը, աշխատուժի զարգացումը, աշխատուժի որակի բարձրացումը և սրանք հիմնականում մեծ կազմակերպությունների ձևավորման արդյունքում են առաջանում: Սակայն տարեկան զուտ աշխատատեղերի ավելացման ցուցանիշի վրա էականորեն ազդում են փոքր և միջին կազմակերպությունների ձևավորումը:

ՀՀ-ի աշխատաշուկայի կառուցվածքը ևս համահունչ է վերոնշյալ տեսությանը, որտեղ 2020  մայիսի տվյալների համաձայն, մասնավոր սեկտորի 407  հազ  աշխատատեղերի 67% փոքր և միջին ձեռնարկություններին է բաժին ընկնում:

Եթե դիտարկենք աշխատուժի մասնակցության դինամիկան տարիների ընթացքում, ապա պատկերը հետաքրքիր է (ընդ որում այս դինամիկայի մեջ յուրաքանչյուր տարի «Գալաքսի» ընկերությունների խումբն իր կարևոր տեղն է ունեցել փաստորեն)։

 

«Գալաքսի» ընկերությունների խմբի միջին աշխատավարձը

 Galaxy-Group-of-Companies-salaries

2019թ. աշխատակիցների թիվը կազմել է 2864 անձ, միջին աշխատավարձը՝ 376 հազ դրամ, որը 2018թ. նոյեմբեր ամսվա համեմատ աճել է 20%-ով ՀՀ մասնավոր հատվածի աշխատավարձի 3% միջին աճի համեմատ: Արդյունքում 2019թ. վճարված եկամտահարկը կազմել է 3,7մլրդ դրամ, որը պետական գնումների միջոցով տնտեսական աճի վրա ազդող ևս մեկ անուղղակի գործոն է:

Մասնավոր հատվածի միջին աշխատավարձը 2019թ. նոյեմբերի դրությամբ ՀՀ-ում կազմել է 187 հազ դրամ: Աշխատանքային եկամուտների այսպիսի ցածր մակարդակը վճռական գործոն է մեր երկրում սպառողական պահանջարկի ցածր մակարդակի ձևավորման համար: Համեմատության համար նշենք, որ «Գալաքսի» խմբի միջին աշխատավարձը նույն ժամանակաշրջանում կազմել է 376 հազ դրամ:

Վճարված հարկերը և ազդեցություն ՀՆԱ վրա

 Galaxy-Group-of-Companies-taxes

Եթե տնտեսական աճը ձևակերպենք որպես իրական ՀՆԱ փոփոխության արագություն, իսկ վերջինս ձևակերպենք որպես ապրանքների և ծառայությունների վերջնական սպառման ծախսերի, համախառն կուտակման և զուտ արտահանման հանրագումար, որտեղ ներառված են նաև պետական ծախսումները, ապա կարևոր է դառնում նաև առանձին կազմակերպության մակարդակով այդ եկամուտների վրա ազդեցության դիտարկումը: Մասնավորապես, 2019թ. պետական բյուջե վճարված հարկերը կազմել են 15 մլրդ դրամ, որը կազմում է 2019թ. ՀՀ-ում վճարված հարկերի 1%: 2018թ. այդ ցուցանիշը կազմել էր շուրջ 13,4 մլրդ դրամ.

«Գալաքսի» խմբի ազդեցությունը էական է նաև ՀՀ ֆինանսական հատվածի վրա, որը ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկային պորտֆելում (բացառությամբ տնային տնեսություններին տրված վարկերը) 2019թ. ունեցել է 3,03% մասնաբաժին, և տոկոսային ծախսը կազմել  է 10,5մլն դոլար:

ՀՀ գործազրկությունը 11%-ով կկրճատվի «Գալաքսի» ընկերությունների խմբի նոր բիզնեսների գործարկման դեպքում

 

Ամփոփելով ներկայացված տվյալները` նշենք, որ «Գալաքսի» ընկերությունների խումբը շարունակաբար զարգանում է, և, գոնե հանրային հրապարակումների հիման վրա կարելի է որոշակի հաշվարկներ անել։ Մասնավորապես, միայն 2020թ. Ավարտի համար նախատեսված է «Փոլ» նոր սրճարան-ռեստորանների ցանցի բացում, որը կարող է համալրել աշխատանքային շուկան ևս 200 աշխատատեղով։ 2021թ. նախատեսվում է «Marriott Courtyard» աշխարահռչակ ցանցին պատկանող ընդհանուր 173 համարով հյուրանոցի բացումը, որը ևս կհամալրի շուկան 300 լրացուցիչ աշխատատեղերով։ Վերջինս նաև կանդրադառնա տուրիզմի զարգացման վրա՝ առաջարկելով ժամանակակից ստանդարտենրին բավարարող ծառայություններ: 2022-2025-ի համար նախատեսված է տարածաշրջանում ինովացիայի և տեխնոլոգիաների առաջին տարածաշրջանային պարկի կառուցման աշխատանքների նախաձեռնումը, որը նախատեսված կլինի 6000 պրոֆեսիոնալների համար ՏՏ, հեռահաղորդակցություն, ֆինանսաբանկային և ապահովագրություն և այլ ոլորտներից:  Ներկայացված երեք նախագծերի շնորհիվ միայն ավելացված նոր աշխատատեղերն արդեն իսկ կազմում են 2020թ. փետրվարի դրությամբ հրապարակված գործազրկության թվի 11%-ը:

ՀՀ-ում բիզնեսի անկախությունն ու անկախությունը քաղաքական գործընթացներից

Ներկայումս ՀՀ շուկայի հայկական կապիտալով կոնգլոմերատներից են «Գրանտ հոլդինգը», «Մուլտի գրուփը», «Սիլ գրուփը», «ՍԱՍ գրուփը», «Թարգետ գրուփը»,  «Իքս» գրուփը, «Մարգարյան բիզնես գրուփը» և այլ միավորումներ։ Հոլդինգենրի կազմը երբեմն ամբողջապես ներկայացված չէ, և այս առումով ուսումնասիրության հնարավորություն է տալիս է «Գալաքսի» ընկերությունների խումբը, որի թափանցիկությունը գովելի է։ Անկախ ամեն ինչից, նշված կոնգլոմերատները, որոնք ՀՀ տնտեսության հենարան են, քաղաքական գործընթացների մաս են և ազդված զարգացումներից, ինչը տնտեսության հենք լողացող և ոչ կայուն կարող է պահել։ Տեսականորեն, սա էլ պայմանավորում է ՀՀ խոշոր խաղացողների բազմաճյուղ զարգացումը. ընկերությունները մեկը մյուսի երաշխիքն են ու եթե ճգնաժամ է սպասարկման ոլորտում covid19-ով պայմանավորված, օգնության են հասնում վաճառքները և հակառակը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն:

Արգելք՝ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման համար

Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը: