Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Խոշորները. 7 փաստ՝ 1000 խոշոր հարկատուների ցանկից

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

15:27 , 28 Հունվար 2016

ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2015 թվականի տարեկան արդյունքներով ՀՀ 1000 խոշորագույն հարկատուների ցանկը։

Ստորև ձեզ կներկայացնենք մի քանի փաստեր՝ հանրապետության խոշորագույն ընկերությունների հարկային տվյալներից։

1. 1000 խոշոր հարկատուները միասին 2015 թվականին պետբյուջե են վճարել ընդհանուր առմամբ 691.5 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ 2014-ի համեմատ խոշոր ընկերությունները 4 մլրդ դրամով կամ 0.6%-ով ավելի պակաս են վճարել։

2. 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի կառուցվածքում ամենից մեծ տեսակարար կշիռ ունեն անուղղակի հարկերը (ԱԱՀ, ակցիզային հարկ և այլն)՝ 55.4% կամ 385.5 մլրդ դրամ։ Ուղղակի հարկերի տեսակարար կշիռը 32.9% է (229 մլրդ դրամ)։

karucvacq

3. 1000 խոշոր հարկատուները նախորդ տարի ապահովել են ընդհանուր հարկային մուտքերի 64.9%-ը  (ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ 2015 թվականի տարեկան հարկային մուտքերի սպասվող ծավալը 1 տրլն 65 մլրդ դրամ էր):

4. Առաջին 10 խոշորագույն հարկատու ընկերությունները միասին 2015-ին պետբյուջե են վճարել 198.1 մլրդ դրամի հարկեր, որը ընդհանուր հարկային մուտքերի 18.6%-ն է։

5. Թվով 9 ընկերություն վճարել են յուրաքանչյուրը ավելի քան 10 մլրդ դրամ, իսկ 1 մլրդ դրամից ավելի հարկեր վճարած ընկերությունների թիվը 115 է։

6. Խոշորագույն հարկատուն «Գազպրոմ Արմենիան» է՝ 42.6 մլրդ դրամի հարկերով։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը երրորդն է՝ 27.5 մլրդ դրամով։ Խոշոր հարկատուների առաջին եռյակը եզրափակում է «Ղ տելեկոմ»-ը (Վիվասել ապրանքանիշ)՝ 18.6 մլրդ դրամի հարկերով։

harkatuner-01

7. Ըստ տնտեսության ոլորտների՝ հարկային մուտքերի մեծ մասը բավարարել է արդյունաբերությունը (21%), որին հաջորդում են ներքին առևտրով և ներմուծմամբ զբաղվող ընկերությունները։ Այս երեքի վճարած հարկերը կազմում են խոշոր հարկատուների վճարած հարկերի ուղիղ կեսը։

karucvacq1

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես ապահովել երկարաժամկետ շահութաբերություն. Ռազմավարության մշակումը կազմակերպություններում

Ըստ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Պորտերի՝ կազմակերպության կողմից պլանավորած երկարաժամկետ շահութաբերության վրա կարող են ազդել 5 հիմնական գործոններ կամ ուժե

Հայաստանում ծնված տղաների և աղջիկների հարաբերակցությունը՝ 1990-2016 թվականներին

Ընդհանրապես, կենսաբանորեն ձևավորված նորմալ միջակայք է համարվում 1.04-ից 1.06-ը (յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով՝ 104-106 տղա)։

«Անելիք» բանկի տարօրինակ թռիչքն ու վայրէջքը

2017թ. երրորդ եռամսյակում բանկի վարկերն ու ավանդները պարզապես գահավիժել են։