Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Խոշորագույնների միջև մրցակցությունը սրվում է. ինչպես են փոխվել առանձին բանկերի վարկային ցուցանիշները (գծապատկերներ)

Վերադարձ լուրերի բաժին

15:40 , 25 Հոկտեմբեր 2017

ՀՀ շուկայում գործող 17 առևտրային բանկերի կողմից հաճախորդներին տրամադրված վարկերի ծավալը 2017 թվականի 3-րդ եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 529.5 մլրդ դրամ։ Այս մասին են վկայում բանկերի եռամսյակային հաշվետվությունները, որոնց տվյալները մշակվել են B4B PRO համակարգի միջոցով (առևտրային բանկերի առևտրային տվյալները հասանելի են B4B PRO համակարգի օգտատերերի համար):

Խոշորագույն վարկատուն շարունակում է մնալ Ամերիաբանկը. 3-րդ եռամսյակի վերջին այս բանկի կողմից հաճախորդներին տրված վարկերի ծավալը կազմել է 416.7 մլրդ դրամ։

Երկրորդ տեղում Հայբիզնեսբանկն է՝ 341.9 մլրդ դրամ, երրորդում՝ Արդշինբանկը՝ 340.4 մլրդ դրամ։

Խոշորագույն վարկատուների առաջին հնգյակի մեջ են մտնում նաև ԱԿԲԱ- Կրեդիտ Ագրիկոլ բանկը (171.1 մլրդ դրամ) և Ինեկոբանկը (167 մլրդ դրամ)։

Ընդհանուր առմամբ, բոլոր 17 բանկերի վարկային պորտֆելը 2016 թվականի վերջի համեմատ նվազել է 82.7 մլրդ դրամով կամ 3.2%-ով։ Մինչ առաջ անցնելը հատուկ ընդգծենք, որ համեմատություններն արվել են 2016 թվականի չորրորդ եռամսյակի միջանկյալ հաշվետվությունների տվյալների հետ, ոչ թե աուդիտ անցած տարեկան հաշվետվությունների։

17 բանկերից 11-ի վարկերն աճել են, 6-ինը՝ նվազել։

Ամենից շատ՝ 150.8 մլրդ դրամով կամ 69%-ով, նվազել են Անելիք բանկի վարկերը (այս մասին առավել մանրամասն՝ այստեղ)։

Զգալիորեն նվազել են նաև ակտիվների մեծությամբ խոշորագույն՝ Ամերիաբանկի վարկերը՝  82.6 մլրդ դրամով կամ 16.5%-ով (499.3 մլրդ դրամից հասնելով 416.7 մլրդի)։

Փոխարենը՝ 73.4 մլրդ դրամով աճել են Հայբիզնեսբանկի վարկերը։ Այսինքն, 2017 թվականի 9 ամիսների ընթացքում խոշորագույն վարկատուների միջև տարբերությունը կրճատվել է, ինչը վկայում է մրցակցության թեժացման մասին։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանը ներկայացրել է հանրապետության չորրորդ նախագահի թեկնածուին

Հանդիպումը տեղի է ունեցել այսօր նախագահի նստավայրում:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Այո, նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա շարունակում է աշխատել, այսօր էլ հանդիպում է ունեցել»,- ասել է Վասակ Թարփոշյանը:

ՊԵԿ-ը 26.4 մլրդ դրամով գերակատարել է հարկային մուտքերը. 2017թ. տարեկան ցուցանիշները (գծապատկերներ)

2016 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ ՊԵԿ-ի կողմից հավաքագրված հարկերն ու տուրքերը ավելացել են 78.1 մլրդ դրամով