Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Խնդրի լուծումը ջուրը պղտորելը կանխելն է

Վերադարձ լուրերի բաժին

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Տնտեսական ջուրը պղտորելու մասին։

Այս կարանտինային-արտակարգ իրավիճակը որոշակի խնդիրներ է ստեղծելու տնտեսական հարաբերություններում, որոնք կարևոր է գիտակցել ու թացը՝ չորից տարբերակել։ Ճգնաժամի մասին չեմ խոսում, այլ այն փոքր վարքագծերի, որոնց հանրագումարը պակաս բացասաբար չի նպաստելու ճգնաժամին։

Կան տնտեսվարողներ, որոնք կարանտինի պատճառով չեն կարող վճարումներ կատարել, պարտավորությունները փակել։ Ե՛վ պատճաառները կարող են տարբեր լինել, և՛ պարտավորությունները։

Հիպոթեթիկ վիճակ։ ՍՊԸ-ի տնօրենը ֆիզիկապես կարանտինի է Դիլիջանում։ Պետք է հարկային պարտավորություն իրականցնի, կամ էլ բողոքարկի։ Ամեն դեպքում, զրկված է լիարժեք իր ոչ միայն պարտավորությունները այլև իրավունքները իրացնելուց։

Քաղաքացիական օրենսդրությամբ նրա իրավիճակը ֆորսմաժորային է, նա իրենից անկախ հանգամանքների պատճառով չի կարողացել անել այն, ինչ կարող էր կամ պարտավոր էր։ Ու այստեղ խնդիր համար 1. մեր սիրելի հարկայինի, ոստիկանության ու ԴԱՀԿ-ի տարիներով ստեղծած դատարանը շրջանցող համակարգը։

Հիմա ջուր պղտորողները։ Կլինեն տնտեսվարողներ, որ, իմանալով, որ կա կարանտինային արտակարգ իրավիճակ, թեպետ կարող են պարտավորություններն իրականացնել, այնուամենայնիվ դա չեն անի՝ հետաձգելու, խույս տալու, լացելու ու այլուայլ ատճառներով։ Իհարկե, նրանց վիճակը նեղվել է, այնպես չի, որ ծաղկում-բարգավաճում են ու առիթից էլ օգտվում են, վնասներ են կրում, շրջանառությունն է ընկել և այլն։ Այսօր բոլորն էլ ինչ-որ խնդիր ունեն, բոլորի տեղն էլ նեղն է։ Սակայն, այս նեղ վիճակը առիթ կարող է լինել ոմանց համար պարտավորությունները չկատարելու։ Ու ոչ միայն ֆիրմաները՝ նաև մարդիկ կարող է նախընտրեն կոմունալներ չվճարել, վարձը չփակել, հին պարտքը հետաձգել և այլն։ Ջուրը պղտորելով՝ հույս ունեն ավելի շատ օգուտ քաղել, կամ վնասը նվազեցնել՝ տեղափոխելով այն այլոց վրա։

Ի՞նչ է սա նշանակում։ Սա մենք տեսել ենք, սա մեզ համար նորություն չի։ 90-ականների զանգվածային ձախ հոսանք քաշելը, հաշվիչները շրջանցելով հոսանք գողանալը, անտառներ կտրտելը …. Փաստարկումով, որ նեղն էինք ու բոլորն են անում։ Սա յուրօրինակ արդարության զգացում է։ Ու այս մտածողությունն է միշտ քանդել մեր տները։ Սա կարող է լինել և ֆիրմաների և անհատների մակարդակով։

Ու ինչպե՞ս սա լուծել։ Պատկերացրեք, որ դուք զինվորական սպա եք։ Ու ունեք զինվորներ, որոնց մի մասը կարող է իրականում հիվանդանալ, իսկ ոմանք էլ իրականում հիվանդանան։ Եթե, ով որ ասում է հիվանդ եմ, ուղարկեք բուժկետ, կպարզվի, որ բոլորն են հիվանդ։ Եթե չհավատաք, որ կա սիմուլյանտ, ու ոչ-ոքի չհավատաք, կա ռիսկ, որ իրական հիվանդի վիճակը կվատանա։ Այս դիլեման նոր չի։ Այն այսօր էլ կա բանակում, և սմուլյատների պատճառով երբեմն իսկական հիվանդ զինվորների ուշացնում են հիվանդանոց տեղափոխել, երբեմն էլ ողբերգական ելքով է այս ամենն ավարտվում։

Լուծումը մեկն է՝ ջուրը պղտորել չի կարելի, այն ի սկզբանե պետք է կանխվի։ Երբ ջուրը պղտորվեց, շղթայաձև բոլորիս է այն վանսելու։ Ապառքների խնդիրը ես ինքս տեսել եմ, ես գիտեմ թե դա ինչ է, ու այն հաղթահարելը ինչքան ջանք է պահանջել։ Նաև տեսել եմ, թե ինչպես էին փորձում այդ պղտոր ջրում ձուկ որսալ շատերը, մի օր առիթ լինի, էներգետիկների մասին կպատմեմ։ Հիմա պատմական էքսկուրս չի, հիմա ռեալ խնդրի առաջ ենք կանգնում։

Խնդիրն ունի նաև իրավական լուծում։ Ես մի քիչ քիչ եմ սրան հավատում (խորքային պատճառներով), սակայն իրավական լուծումը հենց այսօր գիտակցելն է, որ եթե գիտակցված ես սիմուլյանտություն արել, ապա արտակարգ իրավիճակից հետո ոչ թե քաղաքացիական ընթացք պիտի տրվի նման գործերին, այլ քրեական՝ արտակարգ իրավիճակի պայմաններում Վնասարարության կիրառումը՝ հոդված 304: Զավեշտ է, Բայց եթե մեկ հոգի դիտավորյալ ուշացնի վճարումը, ոչ մի վանսարարություն էլ չկա, սակայն եթե սա զանգվածային լինի՝ ապա այո, դա վնասարարություն է։ Դե, զանգվածային 8-ից 15 տարի դատելն էլ աբսուրդ է։

Այդ պատճառով էլ ասում եմ, խնդրի լուծումը ջրերը պղտորելը կանխելն է։ Մարդկանց պետք է ուղերձ տալ, որ այն եկամուտը որ ունեն, այն աջակցությունը որը կստանան, ու առավելևս այն աշխատավարձերը որ ստանալու են (շատերը գործ չանելով), ուղղեն պարտքերի մարմանը։ Կոմունալները վճարելու շաբաթն է գալիս, պետք է դրանք գիտակցաբար մարեն։ Ֆիրմաներն առավելևս, պետք է ամեն մի ֆիրմա շրջանառության նման անկման մեջ չփորձի ավելի ճարպիկ գտնվել ու ջուրը պղտորել։ Դրանով իսկ հետաձգելու ենք ճգնաժամի վերականգնումը շատ ավելի երկար ժամանակահատվածում։

Ինչ վերաբերում է հարկային, հարկադիր ու մնացած տուգանքներ սիրող ու դրանց հաշվին ապրողներին (կներեք ցինիզմիս համար), ապա կյանքը փոխվել է, ու պետք է գիտակցորեն նաև այդտեղ ճիշտ փոփոխություններն արվեն, ճիշտ ուղերձները տրվեն, չխորացնեն խնդիրը, իսկ մեղմելով էլ՝ չստեղծեն երկարաժամկետ սխալ ուղերձներ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: 24 ժամում՝ 697 նոր դեպք

«Համակարգն արդեն ճկվում է: Սկսում ենք հակահամաճարակային շարժում»,- Նիկոլ Փաշինյան:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանում այսուհետ հանրային վայրերում դիմակ կրելը դառնում է պարտադիր

«Մենք մեր գործիքակազմում ունենք ծայրահեղ միջոցներ, որոնց թվում են՝ տեղաշարժի սահմանափակումներին, տնտեսական գործունեության արգելքի վերադարձը, ինչպես նաև պարետային ժամ սահմանելու հնարավորությունը»,-ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ կոչ անելով բոլորին պահպանել հակահամաճարակային կանոնները: