Invalid username or password
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցնում է՝ առաջիկայում անելու է ամեն ինչ, որ Հայաստանն ունենա տեղական ավիափոխադրող: Պապիկյանն այդ մասին ասաց ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին, թե գո՞հ է արդյոք Քաղավիացիայի կոմտեի աշխատանքներից:
«2019 թվականը ՀՀ ավիացիայի համար աննախադեպ էր նրանով, որ հնարավորություն ստացանք եվրոպական մի քանի ավիաընկերությունների մուտքը ապահովել Հայաստան, և ՀՀ քաղաքացիների համար մատչելի ուղեվարձով տոմսեր ապահովել դեպի աշխարհի տարբեր կողմեր, մասնավորապես եվրոպական երկրներ»,- ասաց Պապիկյանը:
Անդրադառնալով խնդիրներին՝ նա հիշեցրեց, թե դրանք մեկ օրում չէ, որ գրանցվել են, և ամենևին 2019 թվականի արգասիքը չէ: Սակայն նախարարը նշեց՝ իրենք շարունակում են լինել ՀՀ բոլոր ղեկավարների իրավահաջորդը, և երկրում տեղի ունեցած ցանկացած թերության պատասխանատուն դառնում են նաև իրենք՝ գործող ղեկավարությունը: «Եվ հիմա մեր առջև խնդիր է դրված ամուր հիմքերի վրա դնել, ունենալ տեղական փոխադրող: Խոսքը վերաբերում է ՀՀ տեղական ավիացիային, դրա ջատագովն եմ և առաջիկայում հետևողականորեն ամեն ինչ անելու եմ, որպեսզի մենք ունենանք սեփական ավիացիա: Խոսքը վերաբերում է իրական ավիափոխադրողներին, ոչ թե ձևականորեն Հայաստանում գրանցված և արհեստական ձևավորված միավորումներին»,-ասաց նա:
Արմենպրես
Դիտումներ 382
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։