Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Խնայբանկերում ներդրած ավանդների դիմաց 4890 անձ ստացել է աջակցություն

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

19:51 , 10 Ապրիլ 2020

ԽՍՀՄ խնայբանկերում ավանդներ ներդրած 4890 անձինք նախորդ տարի պետությունից ստացել են սոցիալական աջակցություն: Այդ մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը` ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

«4890 ավանդատուի սոցիալական աջակցություն է տրամադրվել: Այդ ծրագիրը չենք անվանում փոխհատուցում: 2019-ին դա գործել է մինչև 1934 թ. ծնվածների համար: 2020 թվականին այն տարածվում է մինչև 1935-1936 թթ. ծնվածների վրա»,-ասել է Բաթոյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե ինչու է դա կոչվում սոցիալական աջակցություն: Նա նկատեց՝ մարդիկ կարող են վիրավորվել, երբ իրենց ավանդը ետ ստանալը համարում են աջակցություն: Նախարարը հստակեցրել է՝ դա փոխհատուցում չէ, քանի որ պետության իրավահաջորդը լինելու հարց կա: Հայաստանը չի հանդիսանում իրավահաջորդ այն երկրի, որի խնայբանկներում ներդրվել են այդ ավանդները: Բաթոյանը նշել է, որ գործընթացը շարունակվում է: Տարեկան մոտ 6-7 հազար մարդ ստանում է այդ աջակցությունը:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գործընկերություն՝ վիրավորում ստացած զինվորներին օրթեզավորելու նպատակով

Ժամանակակից օրթեզների առաջին խմբաքանակը Հայաստանում է:

«Սեւ ուրբաթ» Ucom-ում. Մինչև 70% զեղչ խելացի գաջեթների, սարքավորումների և սմարթֆոնների համար

Այսօրվանից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ հանրահայտ «Սև ուրբաթ»-ի («Black Friday») շրջանակներում Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում կգործի մինչև 70% զեղչ մի շարք ապրանքատեսակների համար:

Վճարի΄ր նոյեմբերի 26-ից 29-ը Դալմա Գարդեն Մոլում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ VISA քարտերով և շահիր նվերներ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միանում է VISA միջազգային վճարային համակարգի կողմից անցկացվող «Սև ուրբաթ» արշավին: