Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Խելացի» ժամացույցներից մինչև սև Armphone. 3 նորություն՝ հայկական TSD-ից

Վերադարձ լուրերի բաժին

16:59 , 19 Դեկտեմբեր 2016

Նախորդ շաբաթը բավականին հագեցած էր սմարթֆոնների և պլանշետների արտադրությամբ զբաղվող Technology & Science Dynamics (TSD) հայաստանյան ընկերության համար։

Գլխավոր նորությունը թերևս այն էր, որ վաճառքում հայտնվեց հայաստանյան արտադրության առաջին smart (խելացի) ժամացույցը՝ TSD Flex-ը։

Ինչպես նշվում էր TSD-ի ֆեյսբուքյան էջում, ընկերության կողմից մշակված ժամացույցն աշխատում է Android 5.1 օպերացիոն համակարգով, ունի HD (1.33 մատնաչափ) էկրան, 5.0 MP տեսախցիկ, 8 ԳԲ հիշողություն, և արդեն վաճառվում է «Դալմա Գարդեն մոլ»-ում ու «Ռոսիա մոլ» առևտրային կենտրոններում` 95 հազար դրամով։

TSD-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է նաև, որ արդեն վաճառքում է հայտնվել Armphone 0509 սմարթֆոնի սև գունային տարբերակը։ Սմարթֆոնի արժեքն է 131 հազար դրամ։ Հիշեցնենք, որ Armphone սմարթֆոնները և Armtab պլանշետները առաջին անգամ վաճառքում հայտնվեցին այս տարվա հունիսին (այս մասին առավել մանրամասն կարող եք կարդալ Ամեն ինչ Armphone-ի մասին. Որ մոդելը որքան արժե և ինչ պարամետրեր ունի հոդվածում)։

TSD-black

Եվ երրորդ նորությունը։ TSD-ն սկսել է Armphone սմարթֆոնների և Armtab պլանշետների փորձնական վաճառքները արտերկրում, այդ թվում՝ Ռուսաստանում, Շվեդիայում, ԱՄՆ-ում, Դանիայում, Ֆրանսիայում և Իրանում։ Այս մասին ընկերությունից հայտնել են Armtimes.com-ին՝ նշելով, որ ներկայումս աշխատանքներ են տարվում, որպեսզի հնարավորինս շուտ հնարավոր լինի առաջ մղել արտադրանքի վաճառքը նշած երկրներում։

Նշենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 1588 հատ պլանշետ և 1195 հատ բջջային հեռախոս։ Ընկերությունը նախատեսում է մինչև այս տարվա վերջ վաճառած սարքերի քանակը հասցնել 4000-ի:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 7%

2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի հետաքրքրությունը պետական պարտատոմսերի նկատմամբ թուլացել է

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 34%-ը արտարժութային են

Սպառողական զամբյուղ. ինչ արժե «յոլա գնալը»՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով

Ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ՝ սպառողական զամբյուղն էժանացել է