Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Խաշթառակում մեկնարկել են խարխուլ տանիքը նորով փոխարինելու աշխատանքները

Վերադարձ լուրերի բաժին

18:32 , 19 Հունիս 2020

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում բնակվող Գուլակյաններն ազատվել են փլուզման եզրին գտնվող տանիքից: Ընտանիքում հասցրել են զգալ հնարավոր վտանգի հետևանքները: Ավելի քան կես դար առաջ կառուցված տան առաստաղը մի օր «իջել է»՝ գարնանային անձրևներից խոնավացած հողի ծանրության տակ: Երջանիկ պատահականությամբ, խոհանոցում այդ ժամին ոչ ոք չի եղել: Նախկին պատկերն այլևս չկան:

b4b.am

Երեք դուստրերի և կնոջ հետ, արդեն 17 տարի հորաքրոջ տանն ապրող զինվորական Հարությունն աշխատանքի բերումով ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում մենակ թողնել ընտանիքն և լուրջ տագնապ է ապրում մինչև վերադարձը: Սկսված աշխատանքների արդյունքում, այդ տագնապը շուտով անցյալում կմնա: Հարությունն ամբողջությամբ քանդել է փլուզվող տանիքը: Սկսվել են նորի կառուցման աշխատանքները՝ Վիվա-ՄՏՍ-ի և «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության ծրագրի շրջանակներում:

b4b.am

«Հին տանիքն այլևս չկա: Այն շատ խարխուլ վիճակում էր: Դրանից ազատվել ենք: Հիմա կարևոր աշխատանքներ ենք իրականացնում: Հնից միայն հիշողություններն են մնացել: Իսկ նորը պետք է ամուր լինի», -ասել է ընտանիքի հայրը՝ Հարություն Գուլակյանը:

b4b.am

Իրավիճակով պայմանավորված՝ գործընկեր կազմակերպությունները չեն մասնակցում կամավորական աշխատանքներին, սակայն գործընթացը մնում է նրանց ուշադրության կենտրոնում: Նոր տեխնոլոգիաները դարձել են տանտերերի հետ կապող հիմնական օղակը:

b4b.am

«Հարութ, ձեր ընտանիքում չեմ եղել, բայց մեր թիմերի հետ աշխատանքային հեռավար շփումների արդյունքում, բավականաչափ տեղեկացված եմ։ Թեև սահմանապահ գյուղում չեք ապրում, բայց հայրենի երկրի սահմաններն եք պահպանում՝ որպես զինվորական։ Մենք էլ փորձում ենք Ձեր թիկունքն ամուր պահել՝ նման ծրագրերով: Ամուր մնացեք և զգույշ եղեք, որովհետև կա նաև երրորդ անհրաժեշտ գործը. առողջ մնալը։ Այսօր Ձեզ հետ խոսում եմ տեսազանգով, բայց հուսով եմ, որ երբ վիրուսի վտանգը չեզոքանա և այս ամենն ավարտվի՝ կհանդիպենք»,-տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

b4b.am

Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, հեռավոր մարզում ապրող ևս մեկ ընտանիք շուտով կազատվի տարիների խնդրից:

18.09.2020: ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է շաբաթական ամփոփ տվյալները

Սեպտեմբերի 7-13-ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 47 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 76.7 մլն ԱՄՆ դոլար:

Ներկայացվել են Տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները

Առաջին անգամ քննարկվել է կառավարությանը ենթակա տեսչական մարմինների գործունեության կատարողականը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է երեխաների համար նախատեսված ABB KIDS քարտը

Մինչև 31.12.2020թ. Kids Card-ը կարող եք ձեռք բերել անվճար: