Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Խայտառակ ցուցանիշների ժամանակը (գծապատկերներ)

Վերադարձ լուրերի բաժին

13:26 , 23 Նոյեմբեր 2016

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը նոյեմբերի 21-ին հրապարակեց 2016 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։ Դրանք, մեղմ ասած, չափազանց մտահոգիչ են։

Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հոկտեմբերին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, 100.4 է։ Սա նշանակում է, որ տարվա առաջին տասն ամիսներին տնտեսության ակտիվությունն աճել է ընդամենը 0.4%-ով։

Տարվա ընթացքում սա ամենացածր ցուցանիշն է։ Առաջին ամիսներին տնտեսական ակտիվության աճի տեմպը բավականին բարձր էր և հունվար-ապրիլին հասել էր մինչև 6%։ Դրանից հետո տեմպը սկսեց թուլանալ և տարվա առաջին 10 ամիսների կտրվածքով արդեն մոտենում է զրոյին։ Սակայն սա դեռ ամենը չէ։ 2016 թվականի հունվար-հոկտեմբերյան 0.4%-ն ամենացածր ցուցանիշն է ոչ միայն` ընթացիկ տարում, այլև` այս ցուցանիշի ներդրման տարվանից` 2011 թվականից ի վեր։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը 2011 թվականի հունվարից դադարեցրեց ՀՆԱ-ի ամսական ցուցանիշի հաշվարկը և դրա փոխարեն` որպես տնտեսությունը բնութագրող ամսական ամփոփ ցուցանիշ, սկսեց հաշվարկել և հրապարակել Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՀՆԱ-ի ցուցանիշն այժմ հաշվարկվում է միայն եռամսյակային և տարեկան պարբերականությամբ)։

Երկրորդ գծապատկերում ներկայացված է Տնտեսական ակտիվության ցուցանիշը 6 տարվա կտրվածքով` 2011 թվականի հունվարից մինչև 2016 թվականի հոկտեմբերը։ Ինչպես տեսնում եք, ՏԱՑ-ի գոյության ընթացքում ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2013 թվականի սկզբին (հունվարին` 9.3%, հունվար-փետրվարին` 9%)։ Իսկ ամենացածր ցուցանիշը, ինչպես նշեցինք, հիմա է` 0.4%։

—————–

—————–     

Սա ցույց է տալիս իրական վիճակը։ Այն, ինչի մասին խոսում էր վարչապետը, երբ նշում էր, որ տնտեսության վիճակը շատ վատ է։ Ճիշտ է, մեթոդաբանության առումով ՏԱՑ-ի ու ՀՆԱ-ի հաշվարկն իրարից տարբերվում են (օրինակ, ի տարբերություն ՀՆԱ ցուցանիշի` ՏԱՑ-ը բնութագրում է տնտեսությունում ապրանքների և ծառայությունների թողարկման ծավալների փոփոխությունը, այլ ոչ թե ավելացված արժեքի փոփոխությունը), սակայն ՀՆԱ-ի աճի ու ՏԱՑ-ի արժեքներն իրարից մեծապես չեն տարբերվում, և ՏԱՑ-ով կարելի է պատկերացում կազմել տնտեսական աճի մասին։

Հիշեցնենք, որ այս տարվա համար բյուջեով կանխատեսվում էր 2.2% տնտեսական աճ։ Սակայն դատելով այս ցուցանիշներից` տարեվերջին աճը կարող է շատ ավելի ցածր լինել։

Ամսական կտրվածքով պատկերն ավելի տխուր է. 2016թ. հոկտեմբերին` 2015-ի հոկտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.8%-ով, իսկ 2016 թվականի սեպտեմբերի համեմատ` 18.7%-ով։

——————–

Ինչո՞վ է պայմանավորված տնտեսական ակտիվության աճի դանդաղումը` տարեսկզբի դրական ցուցանիշներից հետո։

Հարցի պատասխանը բավականին դժվար է գտնել։ Ինչպես տեսնում եք այս գծապատկերում, անկումը հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտով։

Գյուղատնտեսության ոլորտի համախառն արտադրանքը 2016 թվականի հունվար-հոկտեմբերին նվազել է 7.3%-ով, իսկ միայն հոկտեմբերին՝ նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ, մոտ 30%-ով։ Հոկտեմբերյան այս կտրուկ նվազումը դեռևս ոչ ոք համոզիչ կերպով չի հիմնավորել։

Բացի գյուղատնտեսությունից, շարունակվել է անկումը նաև շինարարության ոլորտում և ներքին առևտրաշրջանառության մեջ։

————-

————-

Այս տարվա սեպտեմբերին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հրաժեշտի ելույթում թեթևակի անդրադարձավ տնտեսական ցուցանիշների վատթարացման պատճառներին` հայտարարելով, որ ակտիվության նվազման մասին խոսողները մոռանում են ապրիլյան պատերազմի և հուլիսյան դեպքերի մասին, որոնք բացասական ազդեցություն են ունեցել ՀՆԱ-ի վրա։

Սակայն, օրինակ, գյուղոլորտի կտրուկ անկումը հոկտեմբերին դժվար է բացատրել ապրիլյան պատերազմով կամ հուլիսյան դեպքերով։

Շրջանառվող ամենահավանական բացատրությունն այս պահին այն է, որ պատճառը պետք է փնտրել վիճակագրության մեջ։ Կա՛մ պաշտոնական վիճակագրությունը այս անգամ սխալ թվեր է ներկայացրել, կա՛մ հակառակը՝ նախկինում է ուռճացրել թվերը և այժմ ճշգրտում է ցուցանիշները։

Այս առումով հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Ավստրիայի ազգային վիճակագրական ծառայության գլխավոր տնօրեն Կոնրադ Պեսենդորֆերի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել էր, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության առջև մաքսիմալ օբյեկտիվ ու անկախ լինելու խնդիր է դրված, քանի որ հանրային վստահության ապահովման համար անհրաժեշտ է ինֆորմացիոն աղբյուրների և ելակետային տվյալների հավաստիություն։ Միգուցե իշխանությունն իրոք հասկացել է, որ խնդիրները լուծելու համար նախ` անհրաժեշտ է ընդունել դրանց գոյությունը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բագրատաշենի անցակետում դեկտեմբերի 1-ից վերականգնվել են ամեն տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը

Դեկտեմբերի 1-ից վերականգնվել է նաև Գոգավանի մաքսակետի բնականոն աշխատանքը: Այն ժամանակավորապես դադարեցվել էր՝ վրացական հատվածում ճանապարհների վերանորոգման նպատակով։

04.12.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Նոյեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 79.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 31.5 մլն ԱՄՆ դոլար:

Վարչապետը վերահաստատել է Հայաստանի ակտիվ համագործակցության պատրաստակամությունը՝ ի նպաստ ԵԱՏՄ հետագա զարգացման

Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ: