Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Խաղողի մթերման գինը նվազել է

Վերադարձ լուրերի բաժին

11:51 , 10 Սեպտեմբեր 2020

Խաղողի մշակմամբ զբաղվողներն այս տարի նույնպես բողոքել են մթերման գներից։ Խաղողի մթերման համար առաջարկվող գինը տատնվել է 135 դրամի շուրջ։ Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանի խոսքով՝ խաղողի ինքնարժեքը կազմում է 110-120 դրամ: Այսպիսով, կարելի է ասել, որ մարժան կազմել է մոտ 15-25 դրամ։ Մթերման գնի նվազումը վերամշակող ձեռնարկությունները բացատրում են կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ստեղծված տնտեսական ճգնաժամով:

Հայաստանում խաղողագործության տեսակետից ամենաբերքատու վարելահող ունի Արարատի մարզը։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2019 թվականին Արարատի մարզում մեկ հեկտարի բերքատվությունը միջինում կազմել է մոտ 204 ցենտներ՝ ունենալով 4800 հեկտար խողաղի մշակման համար նախատեսված հողատարածք և հավաքագրելով 922 հազար ցենտներ բերք։

Հայաստանում արդյունաբերական խաղողագործությունը զարգացած է Արարատյան հարթավայրի և նրա նախալեռնային գոտիներում, հյուսիս արևելյան գոտում։ Հայաստանում մշակվում է ավելի քան 60 տեսակի խաղող։ Արարատյան հարթավայրում մշակվում են վաղահաս սորտերից՝ Անուշիկ, Մուսկատ, Երևանյան, Սասուն, Սպիտակ Արաքսենի, միջահասներ սորտերից՝ Այվազյանի Մուսկատենի, Դեղին և Վարդագույն Երևանիներ, Սև Քիշմիշ, Էրեբունի և ուշահաս սորտերից` Անահիտ, Արևշատ, Արարատի, Այվազյանի խոշորապտուղ, Այվազյանի պահունի, Այվազյանի բերքատու, Հայրենիք, Հայաստան, Մասիս, Շահումյանի, Պոդարոկ Ռոսիի, Վանի, Տոկուն, Կարմիր իծապտուկ: Արարատի հարթավայրում սպիտակ անապակ, թունդ, կարմիր, թնդեցրած քաղցր, աղանդերային, լիքյորային գինիներ,կոնյակի գինենյութ և խաղողահյութ պատրաստելու համար մշակվում են Ազատենի, Արմախի, Գառան Դմակ,Կանգուն, Կախեթ, Հաղթանակ, Մուսկատ հայկական, Այվազյանի բերքատու, Մսխալի, Նռնենի, Ոսկեհատ, Սափերավի, Տիգրանի, Կարմրահյութ, Մեղրաբույր սորտի խաղողի տնկիները:

Երկրորդ մարզը, որ հայտի է իր խաղագործությամբ Արմավիրն է․ 2019 թվականի տվյալների համաձայն՝ մեկ հեկտարի միջին բերքատվությունը մոտ է 154 ցենտների՝ ունենալով խաղողի մշակման ամենամեծ տարածքը՝ մոտ 7300 հեկտար և ապահովելով Հայաստանի տնտեսությանը 958 հազար ցենտներ խաղող։ Համեմատական առոմով՝ բարձր բերքատվություն ունեն նաև Արագածոտնի և Տավուշի մարզերը՝ համապատախանաբար ապահովելով 131 հազար ցենտներ և 112 հազար ցենտներ բերք։ Տավուշի և Արագածոտնի մարզերի մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 80 և 100 ցենտներ։

Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագիր, որն ուղղված է գինի և կոնյակ արտադրողներին: Ծրագրի նպատակն է արտոնյալ վարկերի տրամադրում, ինչպես նաև նոր արտոնություններ արտադրությունում օգտագործվող տարաների և այլ սարքավորումների լիզինգի գործընթացում: Վերոնշյալ նախագծի վերջնական շահառուն խաղողագործներն են: Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Աջակցելով ընկերություններին՝ մենք պայմաններ ենք ապահովում և նաև պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որպեսզի այս տարի լիարժեք խաղողի մթերում տեղի ունենա»:

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին

Արման Խոջոյանն Արարատի մարզում հետևել է մթերման գործընթացին:

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

Կառավարությունը արտոնություն է տրամադրել դիմակներ արտադրող ընկերությանը

Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է բժշկական եռաշերտ դիմակների արտադրության համար: