Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Խաղային ոլորտի միջազգային փորձագետները ուսումնասիրել են ՀՀ-ում ինտերակտիվ խաղային ոլորտը

Վերադարձ լուրերի բաժին

00:31 , 10 Դեկտեմբեր 2019

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանն ընդունել է Պետական եկամուտների կոմիտեի հրավերով Հայաստանում գտնվող խաղային ոլորտի միջազգային փորձագետներ Մարտին Բրիտոնին և Ալեքսանդըր Հաբեռլին: Քննարկանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Այդ մասին հայտնեց ՊԵԿ մամուլի ծառայությունը:

Copyright © State Revenue Committee of RA All rights reserved

Հանդիպման ժամանակ փորձագետները ներկայացրել են ՀՀ-ում խաղային ոլորտի ուսումնասիրության արդյունքում վերհանված խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ շնորհանդես: Ներկայացվել են լոկալ խաղասրահներում շահագործվող խաղային ավտոմատների տեխնիկական և ծրագրային ապահովման միջոցների, ինտերակտիվ խաղային հարթակների, վիճակախաղերի կազմակերպման և անցկացման համար նախատեսված հարթակները և խաղային ծրագրային ապահովման միջոցների սերտիֆիկատացման համար նախատեսված նոր, միջազգային չափանիշներին համապատասխան չափորոշիչները, դրանց կիրառման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի մշակմանն ուղղված ՀՀ ՊԵԿ նախաձեռնությունը: Պարզաբանվել են չափորոշիչների հիման վրա սերտիֆիկատացված խաղային սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների կիրառմամբ խաղային ոլորտի կազմակերպիչներին և խաղացողներին ընձեռվող հնարավորություններն ու առավելությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել նաև «Պատասխանատու խաղ» հայեցակարգի մշակման և կազմակերպիչների կողմից պարտադիր կիրառման խնդիրներին: Դրա արդյունքում կապահովվի անվտանգ խաղային գործընթաց բոլոր մասնակիցների համար՝ առավելագույնս զերծ պահելով խաղացողներին խաղամոլությամբ տարվելու վտանգից:

Կողմերի միջև տեղի է ունեցել ակտիվ և արդյունավետ քննարկում ներկայացված տեղեկատվության վերաբերյալ: Միջազգային չափորոշիչների համապատասխան սերտիֆիկացման համակարգի ներդրման գաղափարը հավանության են արժանացրել առցանց խաղատների ներկայացուցիչները:

Copyright © State Revenue Committee of RA All rights reserved

Քննարկման ավարտին որոշում է կայացվել շարունակել համագործակցությունը ոլորտի թափանցիկության և ցածր ռիսկայնության, փողերի լվացման բացառման և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված ռիսկերի գնահատման ապահովման ուղղությամբ, ինչպես նաև անդրադարձ է կատարվել վերահսկող մարմնի կողմից բիզնես գործընթացներին միջամտությունը նվազագույնի հասցնելու ճանապարհներին` վերահսկողությունն «աննկատ» ռեժիմով իրականացնելու համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է պահպանել հարկային կարգապահությունը

Կոմիտեն ուժեղացված հսկողություն է իրականացնում ՀԴՄ կիրառման կանոնների խախտման բացահայտման ուղղությամբ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Գործող 17 առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն աճել է շուրջ 47 մլրդ դրամով

Վարկային պայմանագրերի վերանայման հնարավորությունից օգտվել է բանկերի հաճախորդների շուրջ 30%-ը։

Ռալֆ Յիրիկյանը՝ Վիվա-ՄՏՍ-ի 15-ամյակի և ձեռքբերումների մասին

Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը խոսել է ձեռքբերումների, հեռավար աշխատանքի առանձնահատկությունների և առաջիկա որոշ ծրագրերի մասին: