Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Խաղաղություն կնքում են ուժեղների հետ». Իսրայելի վարչապետ (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

13:06 , 27 Ապրիլ 2017

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, խոսելով՝ Մերձևավոր Արևելքում իշխող ծայրահեղականության և Իսրայելին սպառնացող վտանգների մասին, ասել է, իրենց խնդիրն է դիմակայել այդ սպառնալիքներին և պատերազմի դեպքում՝ հաղթանակ տանել.

«Դա է իմ ռազմավարությունը և դրանով եմ ես զբաղվում։ 20 տարի շարունակ, հնարավորությունների շրջանակներում, ես կառուցում եմ Իսրայելի տնտեսությունը։ Որպեսզի զարգանա տեխնոլոգիական տնտեսություն՝ նորմալ պայմաններ ապահովելով գործարարների համար. նրանք են երկրի տնտեսական զարգացման հիմքը, պետության պաշտպանության համար անհրաժեշտ հարձակողական և պաշտպանական հնարավորությունների զարգացման հիմքը: Առանց տնտեսական հիմքի չեն կարող լինել ռազմական հնարավորություններ։ Եվ այդ երկու հիմքերը Իսրայելը դարձնում են տեխնոլոգիական պետություն»։

Նեթանյահուն նշել է, որ ընդամենը 8 միլիոն բնակչություն ունենալով՝ իրենք այսօր համաշխարհային տեխնոլոգիական պետություն են։ «Մենք համաշխարհային տեխնոլոգիական պետություն ենք, որովհետև խրախուսում ենք նախաձեռնողականությունն ու ազատ շուկայական տնտեսությունը։ Հզոր տնտեսության ստեղծման, տեխնոլոգիական ունակությունների և ռազմական հզորության այդ համադրությունը՝ համաշխարհային գերտերության մակարդակով, այսօր մեզ բերում է քաղաքական հզորություն միջազգային ասպարեզում»,- ասել է նա։

Որպես իր խոսքերի վկայություն՝ Իսրայելի վարչապետը նշել է, որ վերջին 60 օրերի ընթացքում ինքը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Չինաստանի նախագահ Սիին, իսկ մոտ օրերս ժամանելու է Հնդկաստանի նախագահը։

«Չորս համաշխարհային պետությունների ղեկավարներ։ Նման բան ե՞րբ է եղել Իսրայելի պատմության ընթացքում։ Ու սա տեղի է ունենում մեր հզորության շնորհիվ՝ տեխնոլոգիական, ռազմական, հետախուզական և քաղաքական հզորության։ Դա է մեր երաշխիքը ծայրահեղական իսլամիզմի դեմ պայքարում։ Դա է խաղաղության հասնելու մեր երաշխիքը, որովհետև խաղաղություն կնքում են ուժեղների հետ, թույլերի հետ խաղաղություն չեն կնքում»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Freedom House-ը Հայաստանը ներառել է մասամբ ազատ երկրների շարքում

Միջազգային Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2018» ինդեքսը

H&M-ը քննադատության թիրախում է հայտնվել՝ անհաջող գովազդի պատճառով (լուսանկար)

Վերջին շրջանում համացանցում բուռն քննարկման առարկա է դարձել H&M հագուստի բրենդը՝ մանկական հագուստի մի գովազդի պատճառով։

Amazon-ի սեփականատերը դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդը

Ջեֆ Բեզոսը իր կարողությամբ գերազանցել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ռեկորդը