Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Խախտվել են խմիչք արտադրող ընկերության հեղինակային իրավունքները

Վերադարձ լուրերի բաժին

01:28 , 29 Նոյեմբեր 2019

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկություն է ստացել, որ ՀՀ-ում խախտվում են «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերության հեղինակային իրավունքները: ՊԵԿ մամուլի ծառայության տեղեկության համաձայն՝ Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը գրությունը է ուղարկել ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը: Այնտեղ ներկայացվել են «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերության տնօրենի դիմումն ու կից նյութերը, ըստ որոնց, «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության կողմից արտադրվում և իրացվում է «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերությանը պատկանող «Պյատ Օզեր» և «Բելայա Բերյոզկա» ապրանքային նշաններով օղիներին մոլորեցնելու չափ նմանվող խմիչք:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերությունը, իրականում երկրորդային շուկայից ձեռքբերելով «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերության «Պյատ Օզեր» և «Բելայա Բերյոզկա» օղիների տարաները, դրանք շշալցրել է իր արտադրած օղիներով: Շշերի վրա փակցվել են «Տեղական» նշագրումով ակցիզային դրոշմանիշներ և հայիֆիկացման համար նախատեսված ինքնակպչուն թերթիկներ՝ «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության կողմից արտադրված լինելու վերաբերյալ նշումով, որից հետո իրացվել են։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության կողմից նման ապրանքային նշաններով օղիներ շշալցնելու և իրացնելու հանգամանքը հաստատվել է ինչպես գնորդ անհատ ձեռնարկատերերի հայտարարություններով, այնպես էլ «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ընկերության տրամադրած տեղեկանքով։

Նկատի ունենալով, որ ՕՀ միջոցառումների ընթացքում ստացված նյութերն առերևույթ պարունակել են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի խախտումներ՝ 2019 թ. հուլիսի 26-ին դրանք ուղարկվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով։

ՏՄՊՊ հանձնաժողովը 2019 թ. օգոստոսի 9-ին կայացվել է վարչական վարույթ հարուցելու մասին որոշում, որի արդյունքում հանձնաժողովի 22․10․2019 թվականի թիվ 143-Ա որոշմամբ «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության նկատմամբ նշանակվել է 16,207,000 ՀՀ դրամ տուգանք՝ անբարեխիղճ մրցակցության գործողության համար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են երկրի զարգացմանը վերաբերող հարցեր

Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ իր, երկրի ղեկավարի և Ազգային ժողովի միջև ձևավորվել է կառուցողական աշխատանքային մթնոլորտ:

Խաղային ոլորտի միջազգային փորձագետները ուսումնասիրել են ՀՀ-ում ինտերակտիվ խաղային ոլորտը

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը փորձագետների հետ քննարկել է հայկական խաղային շուկան:

Արևային էներգիայով ջեռուցում՝ Ծովակ գյուղի մանկապարտեզում

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) լուծել են օրհասական հարցը: