Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Լևոն Արոնյանը հաղթեց և դարձավ աշխարհի կրկնակի գավաթակիր

Վերադարձ լուրերի բաժին

18:22 , 27 Սեպտեմբեր 2017

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը կրկնեց 12 տարի առաջվա հաջողությունը և նվաճեց աշխարհի գավաթը, որը խաղարկվում էր Թբիլիսիում։

Գավաթի խաղարկության եզրափակիչի թայ-բրեյքում Արոնյանը Չինաստանի լավագույն շախմատիստ Դին Լիրենին հաղթեց երկու արագ պարտիաների արդյունքում՝ թե՛ սևերով, թե՛ սպիտակներով:

Աշխարհի գավաթի խաղարկությունում Լեւոն Արոնյանը պարտության է մատնել  Դենիել Քոուդերիին, կանանց աշխարհի քառակի չեմպիոն, չինացի Հոու Յիֆանին, ռուսաստանցիներ Մաքսիմ Մատլակովին և Դանիիլ Դուբովին, ուկրաինացի Վասիլի Իվանչուկին և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին:

Ի դեպ, իր գլխավոր խնդիրը՝ 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելը, Լևոն Արոնյանը արդեն լուծել էր՝ գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս գալով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Արմավիրցի գործարարը թղթի թափոններից ջերմոցների համար բաժակներ է արտադրում

Խաչատուր Սարգսյանն արդեն սկսել է սածիլների համար էկոբաժակների արտադրությունը: մնում է լուծել ՀԴՄ ունենալու հարցն ու դուրս գալ շուկա:

Սովորույթներ, որոնք ձեզ ետ են պահում լավ հաղորդակցվող լինելուց

Հաղորդակցման տզրուկների մասին՝ ըստ խոսքի վարպետության փորձագետ Ջուլիան Թրեժըրի գրքի:

Մեկ տարի անց: Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Սիվիլնեթի հետ-ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլ Փաշինյանն անակնկալ այցելել է Սիվիլնեթ և պատասխանել կայքի հարցերին: