Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ: Վարչապետը ծանոթացել է Սիս գյուղի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Վերադարձ լուրերի բաժին

22:57 , 03 Դեկտեմբեր 2019

Արարատի մարզի Սիս գյուղի 10-ամյա բնակիչ Սամվել Հովհաննիսյանի խնդրանքը ՀՀ վարչապետին՝ իրականություն է դարձել: Ամիսներ առաջ նա դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գյուղի գլխավոր ճանապարհն ասֆալտապատելու խնդրանքով: Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանն այցելել է Սիս՝ ծանոթացել կատարված աշխատանքներին: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

_47I1347

Սիս համայնքի՝ Հ12 մարզային նշանակության 2,4 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմանորոգման համար պետական բյուջեն տրամադրել է 153,6 մլն դրամ։ «Մենք հիմա ճանապարհ ունենք, հետո գյուղապետի հետ գյուղի բյուջեով մեր երազած գյուղն ենք ստեղծելու: Այս ճանապարհի հարցը բարձրացրեցի, որովհետև գլոբալ հարց էր գյուղի համար, դրա համար էլ դիմեցինք հարգելի պարոն Փաշինյանին ու տեսնում ենք արդյունքը: Ախր, այդ ճանապարհն այնքան մեծ խնդիր էր, գյուղացիները միշտ խոսում էին, ասում էին այդ մասին, ես էլ մեծերից սովորեցի: Հիմա այլևս ուրիշ բան չեմ խնդրելու վարչապետից, մնացածը մենք ենք անելու: Շատ պլաններ ունենք»,- նշել է 10-ամյա Սամվելը:

_TM_8027

Այնուհետև վարչապետն այցելել է Արարատի մարզի Ռանչպար համայնք, որտեղ մասնակցել է տեղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը: Մանկապարտեզը կառուցվել է բարերար, ռուսաստանաբնակ Մամիկոն Կարապետյանի միջոցներով:

_TM_8429

Ժամանակակից չափանիշներին համապատասխանող և ամբողջությամբ նոր գույքով համալրված կրթօջախի բացման արդյունքում համայնքում կստեղծվի 8 աշխատատեղ: Մանկապարտեզում կգործի 1 խումբ՝ 25-ից 28 երեխայով:

_TM_8582

_TM_8515

_47I1364

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Յունիբանկն առաջատար է POS վարկերի քանակով

2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, և համայնքի պրոֆիլը 18-55 տարեկան ակտիվ ՀՀ քաղաքացիներն են: Տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու: