Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ: Պարտադիր սպանդանոցային մորթի պահանջի կիրառումը հետաձգվեց մինչև հուլիսի 1-ը

Վերադարձ լուրերի բաժին

00:04 , 23 Հունվար 2020

Մեկ շաբաթից ավել տևած աշխատանքային քննարկումների արդյունքում որոշվել է մինչև հուլիսի 1-ը հետաձգել պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման գործընթացը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը: Պատհամավորը գրել է.

«Կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, գյուղացիների, մսագործների, սպանդանոցների հետ մեկ շաբաթից ավել տևած աշխատանքային քննարկումների արդյունքում որոշվել է մինչև հուլիսի 1-ը հետաձգել պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման գործընթացը։ Այս մասին Վարչապետը հայտարարեց Ազգային Ժողովում:

Մինչև փետրվարի 6-ը կառավարությունը կմշակի շարժական և փոքր սպանդանոցների աջակցության ծրագիր, մարտի 1֊ից կմեկնարկի այն: Մենք պետք է նաև հոգ տանենք անասնաբուժական որակյալ ծառայությունների հասանելիության և ներկրվող մսի խստացված լաբորատոր հետազոտությունների մասին։

Մենք կոչ ենք անում բոլոր մսագործներին սկսել սպանդանոցների ձեռքբերման, կառուցման և կահավորման աշխատանքը։ Սննդամթերքի անվտանգությունը այլընտրանք չունի։

Այսօր հանդիպել ենք Փարաքարում գործող մսամթերքի արտադրությամբ զբաղված ձեռնարկության հետ, ուսումնասիրել շարժական և ստացիոնար սարքավորումները։
Ստորև դրանց նկարներն են»:

sharzhakan_spandanots_mobile_slaughtery-2-640-480

sharzhakan_spandanots_mobile_slaughtery-3-640-480

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: