Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Լույս» հիմնադրամը 2018-2019 թթ. ուստարում կապահովի կրթությունը շարունակող շուրջ 70 կրթաթոշակառուների աջակցությունը

Վերադարձ լուրերի բաժին

19:05 , 29 Մայիս 2018

«Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը, գոհունակությամբ փաստելով 2009-2018 թթ. իրականացված ծրագրերի արդյունքները եւ կարեւոր ձեռքբերումները, որոշումներ է կայացրել հիմնադրամի հետագա գործունեության վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհուրդը որոշել է ապահովել աշխարհի լավագույն 10 համալսարաններում («Լույսի» համալսարաններ) 2017-2018 ուսումնական տարվանից իրենց կրթությունը շարունակող շուրջ 70 կրթաթոշակառուների աջակցությունը նաեւ 2018-2019 թթ. ուսումնական տարվա համար։

«Բարձր գնահատելով նախորդ տարիների արդյունավետ համագործակցությունը` Հոգաբարձուների խորհուրդը որոշել է դիմել Հիմնադրամի բոլոր հիմնական գործընկերներին ապագա` ներառյալ կրթական ծրագրերին նրանց աջակցության շարունակականությունը քննարկելու համար։ Այս քննարկումների արդյունքները կամփոփվեն սեպտեմբեր ամսին։

Խորհրդի անդամներն իրենց շնորհակալական խոսքն են հայտնում հիմնադրամի կրթական ծրագրի աշխատակիցներին նախորդ տարիների նվիրված աշխատանքի համար եւ հուսով են, որ նրանք մասնակից ու աջակից կլինեն «Լույս» համայնքի ձեւավորման եւ այլ գալիք նախաձեռնություններում։

Խորհրդի անդամները միակարծիք են, որ նոր գիտակրթական ու մշակութային ծրագրերին զուգահեռ «Լույս» հիմնադրամը հետագայում եւս հավատարիմ է մնալու իր առաքելությանը` աշխարհի լավագույն համալսարաններում հայազգի ուսանողների ուսումնառությանն աջակցելու հարցում` իր հիմնական նվիրատուների եւ դոնորների հետ շարունակական փոխգործակցությամբ եւ հանուն Հայաստանի Հանրապետության»,- ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Որդան կարմիր»-ը կյանք է ստանում. գորգագործական արհեստանոցներ. կբացվեն Երևանում և մարզերում

Հայկական գորգի ազգային կենտրոնը մեկնարկում է գորգագործական արտադրամասերի և արհեստանոցների բացման իր ծրագրը

Մտահոգիչ դինամիկա. հուլիսին արտահանման աճը մոտեցել է զրոյին

ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-հուլիս ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները

Որքան արտարժույթ էր «փախել» Հայաստանի ֆինանսական համակարգից և որքանն է վերադարձել

Միայն ապրիլ ամսվա ընթացքում ԿԲ-ում ՀՀ առևտրային բանկերի արտարժույթով թղթակցային հաշիվները նվազել են մոտ 71.7 մլրդ դրամի չափով