Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Լուկաշենկոն օտարերկրյա պետություններին առաջարկել է օգնել դուրս գալ ԵՏՄ շուկա

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

15:31 , 03 Մայիս 2017

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ օտարերկրյա պետությունները կարող են օգտվել Մինսկի հետ համագործակցությունից՝ ԵՏՄ-ի շուկա դուրս գալու համար, հայտնում է RIA Novosti-ն:

«Մեր երկիրը ի վիճակի է օտարերկրյա գործընկերներին ապահովել ելք Եվրասիական տնտեսական միության ահռելի շուկա: Դա, անկասկած, բարձրացնում է նրա գրավչությունը առևտրատնտեսական և ներդրումային պլանում»,- երեկ հայտարարել է Լուկաշենկոն՝ Մինսկում ընդունելով մի շարք երկրների դեսպանների, այդ թվում՝ Հայաստանի նորանշանակ դեսպան Օլեգ Եսայանի հավատարմագրերը:

Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել, որ արարողությանը մասնակցել են աշխարհի գրեթե բոլոր շրջանների երկրների ներկայացուցիչներ:

«Վստահեցնում եմ, որ Բելառուսը բարձր է գնահատում ձեր երկրների հետ գործընկերությունը: Մենք պատրաստ ենք ընդունել ձեզ բոլոր մակարդակներով և ապահովել բարենպաստ պայմաններ կառուցողական գաղափարների ու առաջարկությունների իրականացման համար»,- ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ «փակ թեմաներ» չկան: «Առաջարկե՛ք: Ձեր բոլոր առաջարկությունները հաշվի կառնվեն, իսկ ցանկությունները կիրագործվեն ամենակարճ ժամանակահատվածում»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Նա հայտարարել է, որ Բելառուսը բաց է համագործակցության համար, ինչը հաստատվում է 2017թ. սկզբին երկիր 80 պետությունների քաղաքացիների համար մուտքի 5-օրյա առանց վիզային ռեժիմի սահմանմամբ:

Բելառուսի նախագահը հավելել է, որ երկրների միջև համագործակցության զարգացումը առանձնահատուկ նշանակություն ունի «ներկայիս անկայուն իրավիճակի և աննախադեպ մարտահրավերների համատեքստում»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: