Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Լուկաշենկոն մեղադրել է «Ռոսսելխոզնադզորին» Բելառուսին վնաս հասցնելու մեջ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

21:07 , 04 Ապրիլ 2017

«Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը անձամբ է վնաս հասցրել Բելառուսի շահերին: Այդ մասին հայտարարել է Բելառուսի գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը, հայտնում է Interfax-ը:

«Վնաս է հասցրել նաև անձամբ Դանկվերտը»,- ասել է Կոնյուկը Մինսկում:

Նա հավելել է, որ ըստ բելառուսական կողմի, նաև «Ռոսսելխոզնադզորի» մյուս պաշտոնյաներն են վնաս հասցրել Բելառուսի շահերին:

Բացի այդ՝ նա հայտնել է, որ ՆԳՆ-ն մինչքննչական ստուգում է անցկացնում Սերգեյ Դանկվերտի գործով:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել էր քննչական մարմիններից գործ հարուցել Դանկվերտի նկատմամբ: Նրա կարծիքով՝ «այդ բոլոր դանկվերտները շահագրգիռ մարդիկ են, յուրաքանչյուրը այս կամ այն արտադրանքի արտադրող է կամ տանիք»,- հավելել էր Լուկաշենկոն:

2016թ. դեկտեմբերին Ալեքսանդր Լուկաշենկոն կոշտ քննադատել էր «Ռոսսելխոզնադզորին»: Նա վրդովվել էր բելառուսական արտադրանքի նկատմամբ գերատեսչության հավակնություններից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։

Էքզիթ-փոլի արդյունքներով՝ Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 73.9%-ը

Էքզիթ-փոլի արդյունքներով ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին փուլով հաղթել է՝ ստանալով ձայների 73.9%-ը։