Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Լոս Անջելեսում թուրքական բիզնես-ֆորումը չեղարկվել է քաղաքային խորհրդի հայ ներկայացուցչի խնդրանքով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

14:56 , 24 Մայիս 2017

Լոս Անջելեսի Առևտրային պալատը հայտնել է, որ 2017թ. մայիսի 25-ին պլանավորված Los Angeles Turkey Business Forum համաժողովը տեղի չի ունենա:

Համաժողովն ուղղված էր լինելու Լոս Անջելեսի և 12 թուրքական խոշորագույն կորպորացիաների միջև բիզնես-շփումների ամրապնդմանը:

Համաժողովի չեղարկման մասին որոշումը կայացրել է Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը դրա անդամ Փոլ Գրիգորյանի առաջարկով, որը իր նախաձեռնությունը բացատրել է «ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ Թուրքիայի ներկայացուցիչների անթույլատրելի վերաբերմունքով», հայտնում է asbarez.com-ը:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմնակիցները հարձակվել էին Վաշինգտոնում հայերի և քրդերի վրա, որոնք խաղաղ ակցիա էին անցկացրել Էրդողանի ամերիկյան այցի դեմ:

Ավելի ուշ The Guardian-ը հայտնել էր, որ հարձակվողները եղել են Թուրքիայի նախագահի թիկնապահները:

Հարձակման փաստի առնչությամբ ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Freedom House-ը Հայաստանը ներառել է մասամբ ազատ երկրների շարքում

Միջազգային Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2018» ինդեքսը

H&M-ը քննադատության թիրախում է հայտնվել՝ անհաջող գովազդի պատճառով (լուսանկար)

Վերջին շրջանում համացանցում բուռն քննարկման առարկա է դարձել H&M հագուստի բրենդը՝ մանկական հագուստի մի գովազդի պատճառով։

Amazon-ի սեփականատերը դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդը

Ջեֆ Բեզոսը իր կարողությամբ գերազանցել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ռեկորդը