Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Լոռիում կայացած ցուցահանդեսում Կոնվերս Բանկը ներկայացել է հետաքրքիր առաջարկներով

Վերադարձ լուրերի բաժին

11:41 , 26 Փետրվար 2019

Կոնվերս Բանկը մասնակցել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» համաժողովին և էքսպո ցուցահանդեսին ու այցելուներին է ներկայացել «Բրիջ», Արտահանման և նախաարտահանման վարկերով, Converse trade, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ գյուղվարկավորման պրոդուկտներով:

«Բրիջ» վարկատեսակով ՓՄՁ վարկավորում է իրականացվում դրամով, դոլարով և եվրոյով՝ մինչև 12 ամիս, դրամային վարկերի տարեկան տոկոսադրույքը՝ սկսած 10, իսկ դոլարային և եվրոյով վարկավորման տոկոսադրույքները՝ սկսած համապատասխանաբար 6,5 և 5 տոկոսից:

Արտանահման և նախաարտահանման վարկավորում է իրականացվում մինչև 12 ամիս ժամկետով՝ եվրոյով սկսած 4, իսկ դոլարով՝ սկսած 6 տոկոս տարեկան դրույքաչափով:

ՓՄՁ

«Ներկայում Կոնվերս Բանկը գյուղվարկավորում է իրականացնում ոչ միայն սեփական ռեսուրսներով, այլև պետության կողմից սուբսիդավորմամբ 5 վարկային ծրագրերի շրջանակներում՝ հաճախորդներին հնարավորություն տալով հինական և շրջանառու միջոցների համալրման նպատակով ստանալ մինչև 10 մլն դրամի չափով և մինչև 7 տարի մարման ժամկետով դրամային վարկեր՝ սկսած 2 տոկոս տարեկան դրույքաչափով»,-b4b.am-ին ասել են Կոնվերս Բանկում:

Նշվել է, որ այդ գումարները կարող են ուղղվել ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնմանը , համայնքներում ագրոպարենային ոլորտում զարգացման ծրագրերի իրականացմանը, ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալությանը և գյուղատնտեսական հումքի մթերումներին (գնումների):

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երևանում կկառուցվի 54 մլիլարդ դրամ արժողությամբ «Վերածնունդ» երիտասարդական ավանը

Երևանի Մոնթե Մելքոնյան, 44 հասցեում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավան: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության շնորհիվ ընդամենը մի քանի տարի հետո 6,7 հա ընդհանուր մակերեսով հողամասը կդառնա լիարժեք բնակության վայր իր բոլոր հարմարություններով: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանն ասել է, որ շենքերը լինելու են սեյսմակայուն: «Բնապահպանության տեսանկյունից բոլոր փաստաթղթերն […]

Թողարկվել է «Գալուստ Գյուլբենկյան-150» հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ մարտի 22-ից շրջանառության մեջ է դրել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը: «Գալուստ Գյուլբենկյան-150» Դիմերես` հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր) և «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» երկլեզու մակագրությունը: Դարձերես` Գ. Գյուլբենկյանի դիմանկարը և նրա ստորագրությունը: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 10 000 դրամ Մետաղը և հարգը ոսկի 900 Քաշը 8,6 գ […]

Երևանի 2019 թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա

Երևանի բյուջեի լրամշակված տարբերակը պատրաստ է և կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում: Փոփոխությունների պատճառը քաղաքում իրականացնելիք մեծածավալ աշխատանքն է: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Նախատեսված 8 միլիարդի աճը, որը լրամշակումով առաջարկելու ենք ավագանու հաստատմանը, կուղղվի մի շարք խոշոր ծախսային ծրագրերի, որոնց մեծ մասը նախկինում չի իրականացվել կամ […]