Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Լոնդոնում հաշվել են, որ առանց գործարքի Brexit-ի դեպքում պետբյուջեն ավելի քան 100 մլրդ դոլարի վնաս կկրի. Guardian

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

12:27 , 24 Օգոստոս 2018

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը հանդես է եկել նախազգուշացմամբ, որ առանց Բրյուսելի հետ հետագա համագործակցության վերաբերյալ համաձայնագրի Եվրամիությունից երկրի դուրս գալը 80 մլրդ ֆունտ ստեռլինգի (102,5 մլրդ դոլար) չափով ճեղքվածք կառաջացնի Միացյալ Թագավորության պետական բյուջեում: Այդ մասին օգոստոսի 23-ին հայտնել է the Guardian թերթը:

Խորհրդարանի գանձապահական կոմիտեի նախագահ Նիկի Մորգանին ֆիննախի ղեկավարի հասցեագրած նամակում պնդվում է, որ Բրյուսելի հետ բանակցությունների ձախողման դեպքում Մեծ Բրիտանիայի տնտեսական աճին հարվածը առաջիկա տասնամյակում կպահանջի հավելյալ 80 մլրդ ֆունտի ներգրավում:

«Գանձատան կանցլերը հաստատել է, որ կառավարությունը աղետալի հարված է կանխատեսում մեր տնտեսությանը եւ կենսամակարդակին Brexit-ի շուրջ գործարքի բացակայության դեպքում»,- ասել է Մորգանը:

Միացյալ Թագավորության Brexit-ի հարցերով նախարար Դոմինիկ Ռաաբը նախօրյակին հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են հավելյալ 3 մլրդ ֆունտ հատկացնել Եվրամիությունից երկրի դուրս գալուն այն դեպքում, եթե Լոնդոնին չհաջողվի համաձայնության գալ ԵՄ-ի հետ փոխշահավետ պայմանների շուրջ:

Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան միակողմանի միջոցներ կձեռնակի իր ինստիտուտների կայուն աշխատանքն ապահովելու համար, եթե Brexit-ի շուրջ բանակցությունների արդյունքում համաձայնագիր չկնքվի Եվրամիության հետ հետագաա համագործակցության վերաբերյալ: «Մեր գլխավոր նպատակն է՝ աջակցել ֆինանսավորման հոսքերի անարգել ու անխափան շարժին, բիզնեսի, տրանսպորտի, ենթակառուցվածքի աշխատանքին, հետազոտությունների եւ օգնության ծրագրերին: Գործարքի բացակայության դեպքում որոշ դեպքերում դա նշանակում է միակողման միջոցների ձեռնարկում»,- հավելել է Ռաաբը:

Ընդսմին բրիտանացի նախարարը կարծում է, որ «լավ գործարքը հասանելի է, այն շարունակում է մնալ Մեծ Բրիտանիայի կառավարության գլխավոր ու կարեւորագույն գերակայությունը»:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են 2017 թվականի հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:

Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԲ-ն կոչ է արել նախապատրաստվել առևտրում իրադրության հնարավոր վատանալուն

Առեւտրային սահմանափակումները կբերեն գլոբալ տնտեսության աճի դանդաղման, եւ հարկ է, որ երկրներն այժմ մտածեն իրադրության վատանալու դեպքում ձեռնարկվելիք միջոցների շուրջ

Նավթի գները նվազել են – 06-09-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Nymex. Թանկարժեք մետաղների գներ – 06-09-18

NYMEX բորսայի սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները