Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Լոկոմոտիվ» մարզադաշտում տեղի ունեցավ ՎՏԲ-ի 9-րդ սպարտակիադան

Վերադարձ լուրերի բաժին

18:26 , 08 Օգոստոս 2016

2016 թ-ի օգոստոսի 6-ին «Լոկոմոտիվ» մարզադաշտում տեղի ունեցավ ՎՏԲ-ի 9-րդ սպարտակիադան` մշտական կորպորատիվ միջոցառումը, որը համախմբեց ՎՏԲ Խմբի թիմերին` աշխարհի յոթ երկրներից: Այս տարի ավելի քան 900 մարզիկներ պայքարում էին թիմային և անհատական առաջնության համար: Ընդհանուր առմամբ միջոցառմանը ներկա գտնվեց մոտ 4000 մարդ:

Մրցույթում հաղթանակի հասնելու համար պայքարում էին 29 թիմ ՎՏԲ-ի դուստր բանկերից և կազմակերպություններից, այդ թվում նաև Ֆուտբոլային թիմը Հայաստանից: Այս տարի Սպարտակիադայի ծրագիրը ներառում էր 13 սպորտաձև` մինի-ֆուտբոլ, վոլեյբոլ, սթրիթբոլ, բազմամարտ, տեգախաղ, կշռաքարային մարզաձև,  հրաձգային սպորտ,  վազք,  շախմատ, մինի գոլֆ, բոուլինգ, ընտանեկան էստաֆետա մրցում էին նաև չիրլիդինգի թիմերը:

Յուրաքանչյուր սպորտաձևում խաղարկվեցին մրցանակային փաթեթներ: Բացի այդ ընտրվել են հաղթողներ երեք նոմինացիաներում` «Լավագույն թիմ» (ՎՏԲ Գլխամասային Բանկ), «Հաղթանակի ձգտում»  (ՎՏԲ Բանկ Բելառուսի վոլեյբոլային թիմ) և «Հանդիսատեսի համակրանք» (ՎՏԲ Բանկի Դաշնային շրջանի թիմ)

ՎՏԲ Սպարտակիադան անցկացվում էր իններորդ անգամ: Նախորդ 13 տարիների ընթացքում այն դարձել է ՎՏԲ-ի կորպորատիվ մշակույթի կարևոր տարրը: Խումբը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի ֆիզիկական ակտիվությունը և սպորտը դառնան աշխատակիցների կյանքի անբաժան մասը: Սպորտը կերտում է ոգի, նպատակասլացություն և կարգապահություն` բիզեսի համար անհրաժեշտ հատկություններ, որոնք անմիջականորեն ազդում են ՎՏԲ-ի անձնակազմի աշխատանքի վրա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։