Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԼՀԿ-ն առաջարկում է օրենքով կարգավորել վարկային միջնորդային ծառայություններ առաջարկող ընկերությունների գործունեությունը

Վերադարձ լուրերի բաժին

09:09 , 25 Հունվար 2019

Վերջին շրջանում ակտիվանում են կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք, ովքեր քաղաքացիներին առաջարկում են վարկային միջնորդային ծառայություններ, այսպես ասած` «վարկ ստանալու օգնություն»: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով ոլորտին վերաբերող երկու օրենքներում փոփոխություններ կատարելու միջոցով կարգավորել այս դաշտը։

Խնդիրն այն է, որ նշված առաջարկները ակտիվ գովազդվում են սոցիալական ցանցերում եւ փողոցում:  Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը, ֆինանսական կազմակերպությունների հետ քննարկման արդյունքում, պարզվել է, որ նշված անձիք հիմնականում որեւէ կերպ չեն համագործակցում բանկերի եւ վարկային կազմակերպությունների հետ, այլ միայն ունենալով որոշակի ֆինանսական եւ իրավական գիտելիքներ` մարդկանց առաջարկում են բանկերից ստանալ ծառայություններ, որոնք քաղաքացիները նույնությամբ կարող են ստանալ առանց որեւէ միջնորդի:

Նշված ծառայությունների դիմաց քաղաքացիներից պահանջում եւ ստանում են միջնորդավճարներ, որոնք շատ հաճախ կազմում են ստացվող վարկի մինչեւ 25-30 տոկոսը` արդյունքում քաղաքացիների համար էականորեն «թանկացնելով» վարկը:
Ցավոք, քաղաքացիներից շատերն օգտվում են նշված անձանց ծառայություններից` անտեղի կարեւորելով վարկ ստանալու գործընթացում նշված անձանց ազդեցությունը:

Ներկայումս այս գործընթացը չի կարգավորվում օրենսդրությամբ եւ ներկայացվում է որպես խորհրդատվական ծառայություն` հաճախ ուղեկցվելով նաեւ այլ ծառայությունների հետ:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ շրջանառության մեջ ենք դրել «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» և «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծեր խնդրին լավագույն լուծում տալու նպատակով:

Առաջարկվող լրացումներով մասնավորապես սահմանվում է որ այդ ընկերություններին արգելվում է իրականացնել վարկային խորհրդատվական (միջնորդային) ծառայություններ՝ առանց բանկերի հետ համապատասխան պայմանագրի, և որ խորհրդատվական գործառնությունները չեն կարող պարունակել որեւէ լրացուցիչ վճար հաճախորդների համար։

Նախագծի հեղինակները համոզված են, որ սրա ընդունումը հնարավորություն կտա կարգավորել նման ծառայությունների մատուցումը և պաշտպանել քաղաքացիներին ֆինանսական կառույցների հետ հարաբերվելիս` բացառելով քաղաքացիներից միջնորդության համար որեւէ վճարի գանձումը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տիգրան Ավինյանը Բոսթոնում հանդիպել է հայ համայնքի հետ

Փոխվարչապետը հայրենակիցներին կոչ է արել գիտելիքի և փորձի փոխանակման ճանապարհով ակտիվորեն ներգրավվել նոր Հայաստանի կառուցման աշխատանքներին:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վարչապետը ծանոթացել է Շիրակի մարզի ընկերությունների արտադրանքին

Նիկոլ Փաշինյանն ընկերությունների ներկայացուցիչներից հետաքրքրվել է արտադրության կազմակերպման խնդիրներից և առաջիկա ծրագրերից:

Ներդրումների ներգրավման նպատակով կառավարությոնը մտադիր է փոփոխել գնումների համակարգը

Վարչապետի խոսքով, բնականաբար, ներդրողի առաջ պետք է խնդիր դրվի գնումների ընթացքում Հայաստանից դուրս ձեռք բերել գործընկերներ, որպեսզի արտադրական պրոցեսը լինի հնարավորինս երկարաժամկետ: