Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Լի Կվան Յուի կյանքի կանոնները

Վերադարձ լուրերի բաժին

19:07 , 31 Հունվար 2016

Esquire-ն հրապարակել է Սինգապուրի առաջին վարչապետ, սինգապուրյան հրաշքի հեղինակ Լի Կվան Յուի հետաքրքիր մտքերը։ Թարգմանաբար ներկայացնում ենք դրանց մի մասը։

* * *

ՄԵԿ ԱՆԳԱՄ ՉԷ, ՈՐ ԻՆՁ ՎՐԱ ՁՎԵՐ ԵՆ ՇՊՐՏԵԼ:

ԵՍ ՇԱՏ ՎԵՐԵԼՔՆԵՐ ԵՎ ԱՆԿՈՒՄՆԵՐ ԵՄ ՈՒՆԵՑԵԼ և 35 տարեկանից սկսած՝ մտածել եմ միայն այն մասին, թե ինչպես ստիպել, որ այս երկիրն աշխատի։

ԵԿԵՔ ԱՆԿԵՂԾ ԼԻՆԵՆՔ. եթե մենք աչքի առաջ չունենայինք Արևմուտքի օրինակը, մենք երբեք առաջ չէինք սլանա։ Մենք կմնայինք հետամնաց տնտեսություն և հետամնաց հասարակություն։ Սակայն մենք չենք ցանկանում ամբողջությամբ ընդօրինակել Արևմուտքին։

ԵԹԵ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ,  հույս պետք է կապենք միայն ինքներս մեզ հետ։

ՄԵՆՔ ՉՈՒՆԵՆՔ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ. մեզ մոտ միայն մարդիկ են, որոնք ապրում են փոքր, սակայն ռազմավարական առումով կարևոր հողակտորի վրա։

ՊԱՏԺԻ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԶՍՊՈՂ ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՆՆ Է։ Երկրորդն աշխատավարձն է, որը պետք է համապատասխանի շուկայական մակարդակին։

ԵԹԵ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԱՄԵՆԻՑ ԲԱՐՁՐ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՎԻՆ, ապա կառավարության ինչի՞ն են նրանք պետք։

ՄԵՆՔ PLAYBOY-Ն ԱՐԳԵԼԵԼ ԵՆՔ 1960-ԱԿԱՆՆԵՐԻՆ: Այն ժամանակ ուրիշ աշխարհ էր և ուրիշ չափանիշներ։ Այն մինչ օրս արգելված է։ Սակայն այժմ ո՞ւմ է պետք PLAYBOY գնել եթե կա ինտերնետ։

ԵՍ ՎՍՏԱՀ ՉԵՄ, որ «մեկ մարդ՝ մեկ ձայն» համակարգը միակ հնարավոր տարբերակն է։ Անձամբ ես կարծում եմ, որ 40-ն անց ցանկացած ընտանիքի տղամարդ պետք է ունենա 2 ձայն։ Դրանից բոլորը կշահեն, որովհետև նա ավելի գիտակցված ընտրություն կկատարի՝ մտածելով իր երեխաների մասին։

ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է, երբ սինգապուրցիները Սինգապուրը համարում են այնպիսի նորմալ երկիր, ինչպիսիք են Դանիան կամ Նոր Զելանդիան։ Չէ՞ որ մենք գտնվում ենք շատ անհանգիստ տարածաշրջանում։ Դանիան կամ Շվեդիան կարող են իրենց թույլ տալ միջակ կառավարություն ունենալ, իսկ Սինգապուրը` ոչ։

ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ ՄԻՄՅԱՆՑ ՍԻՐԵԼ՝ միասին աշխատելու համար։

ԲՈԼՈՐ ԿՐՈՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԼԻՆԵՆ։

ՑԱՆԿԱՑԱԾ ՈՔ, ՈՎ ՄՏԱԾՈՒՄ Է, ՈՐ ՌՈՒՍՆԵՐԸ` ՈՐՊԵՍ ՄԵԾ ԱԶԳ, ՎԵՐՋԱՑԱԾ ԵՆ, պետք է հիշի տիեզերական և միջուկային ոլորտում աշխատող նրանց գիտնականներին, գրոմայստերներին և օլիմպիական չեմպիոններին։ Ի տարբերություն կոմունիստական համակարգի՝ ռուսներին հնարավոր չէ նետել պատմության աղբանոցը։

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ՝ ԵՍ ՇԱՏ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՄ ՈՒՆԵՑԵԼ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ։ Նրանք հարցնում են՝ ինչպե՞ս է ստացվում, որ Սինգապուրում իշխանությունը չի փոխվում։ Պատասխանում եմ՝ ես պարզապես հաղթում եմ բոլոր ընտրություններին։ Նրանք ասում են՝ դուք պետք է փոխվեք, միայն այդ դեպքում ձեզ մոտ ժողովրդավարություն կլինի։ Իսկ ես պատասխանում եմ. «Թող ձեզ մոտ՝ Ամերիկայում այդպես լինի։ Իսկ մեզ հանգիստ թողեք»։

ՉԻՆԱԿԱՆ ԼԱՎ ԱՍԱՑՎԱԾՔ ԿԱ՝ մարդու մասին կարծիք մի հայտնեք, քանի դեռ չեն փակել նրա դագաղի կափարիչը։ Մինչև մահանալս ես դեռ կարող եմ հիմարություններ անել։

ԵՍ ՉԵՄ ՊՆԴՈՒՄ, ՈՐ ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉ ԱՐԵԼ ԵՄ, ՃԻՇՏ Է ԵՂԵԼ. սակայն այդ ամենը արվել է արդար նպատակներով:

ԴՈՒ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՎ ԱՎԵԼԻ ԻՄԱՍՏՈՒՆ ԵՍ ԴԱՌՆՈՒՄ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԲԱՆԻՑ ՀԵՏՈ, երբ ամեն ինչ արդեն տեղի է ունեցել։ Սա է կյանքը։

ԵԹԵ ՉԵՍ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ, անգամ 10-րդ տեղը չես զբաղեցնի։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մահացել է Լևոն Հայրապետյանը

Հոկտեմբերի 18-ին՝ լուսադեմին երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանը

Լևոն Արոնյանը հաղթեց և դարձավ աշխարհի կրկնակի գավաթակիր

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը կրկնեց 12 տարի առաջվա հաջողությունը և նվաճեց աշխարհի գավաթը, որը խաղարկվում էր Թբիլիսիում։

100 մեծագույն տնտեսագետները՝ մինչև Քեյնսը

Բլաուգը անկաշկանդ և հետաքրքիր ոճով ներկայացրել է նրանցից յուրաքանչյուրի կյանքն ու ուսմունքը։