Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Լիցք+»՝ նոր հնարավորություններով

Վերադարձ լուրերի բաժին

21:11 , 25 Մարտ 2020

Օգտվեք հիմա, վճարեք հետո:
Վիվա-ՄՏՍ ընկերությունն իր հաճախորդներին հորդորում է ակտիվացնել «Լիցք+» ծառայությունը և շարունակել օգտվել Վիվա-ՄՏՍ-ի ծառայություններից՝ այժմ արդեն մինչև 1000 դրամի չափով նախկին 200 դրամի փոխարեն:
Բաժանորդները 1000 դրամը կարող են օգտագործել «Viva», «X», «Y» և «Z» սակագնային պլանների փաթեթները, ինչպես նաև «BIT», «Super BIT», «Super 0 օրական» և «Super զույգ» ծառայություններն ակտիվացնելիս հաշվեկշռին առկա չբավարարող գումարը լրացնելու համար:

Ծառայությունն ակտիվացնելու համար կարելի է օգտվել «Իմ Վիվա-ՄՏՍ» հավելվածից կամ պարզապես ուղարկել *221# հրահանգը: Ներբեռնեք «Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» հավելվածը «Play Store»-ում / «App Store»-ում: Ծառայության ակտիվացման գինը կմնա անփոփոխ՝ 20 դրամ: Առաջարկը հասանելի է մինչև 2020թ. ապրիլի 30-ը, ներառյալ:

Ծառայությամբ տրամադրվող գումարը հնարավոր է օգտագործել ակտիվացման պահից սկսած՝ 30 օրվա ընթացքում նախկին 3 օրվա փոխարեն, իսկ նշված ժամանակահատվածում օգտագործած ծառայությունների դիմաց գումարը և ծառայության ակտիվացման գինը նոր և արդեն օգտվող բաժանորդները պետք է վճարեն ծառայության ակտիվացումից սկսած 60 օրվա ընթացքում, այլապես ծառայությունը բաժանորդի համար կարգելափակվի 90 օրով:
Իրավիճակով պայմանավորված՝ կուտակված և չվճարված պարտքերի պատճառով, հետվճարային սակագնային պլանների շրջանակներում տրամադրվող կապի ծառայությունները չեն կասեցվի, իսկ վճարումը կատարելու ժամկետները կհետաձգվեն մինչև ապրիլի ս.թ. 16-ը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: